Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացած են համարվում

Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Նրանք կայացած են համարվում: Իշխանությունները նշում են, որ քվեարկությանը մասնակցողների թիվը բարձր է եղել, սակայն կոնկրետ թվեր առայժմ չեն հրապարակվում: Դեռեւս չի ավարտվել քվեաթերթիկների վերջնական հաշվարկը: Արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Առաջին անգամ բացի կառավարող “Բաաս” կուսակցությունից եւ նրա դաշնակից “Ազգային առաջադիմական ճակատ”-ից, ընտրություններին թույլ են տվել […]