Արթուր Աբրահամը հաղթեց լեհ մրցակցին
Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena”-ում ավարտվեց Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտը։ Մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին (109 միավոր)` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ “Վիլշեւսկին ուժեղ մրցակից էր, դիմադրող, համառ, սակայն ես էլ պակաս մարտական չէի։ Շնորհակալ եմ հանդիսատեսից` քաջալերանքի համար։ […]