22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան զրահատեխնիկա է ուղարկում սիրիական սահման

Չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավաստիացումներին, որ Անկարան կտրուկ քայլեր չի ձեռնարկի Սիրիայի դեմ` հունիսի 22-ին թուրքական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով, բայց թուրքական իշխանությունները կարծես թե չեն բացառում ռազմական հակամարտությունը սիրիացիների հետ, հաղորդում է “Комсомольская правда”-ն:

Նախօրեին պարզվել է, որ Սիրիայի հետ սահման են ուղարկվել թուրքական զրահատեխնիկա եւ հակաօդային պաշտպանության միջոցներ: Անկարայում հայտարարել են, որ այսուհետ սիրիական ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ, որը կմոտենա Թուրքիայի սահմանին, կդիտվի որպես պոտենցիալ սպառնալիք եւ ռազմական նպատակ:  Իսկ Ազգային ժողովում ելույթ ունենալիս Էրդողանը նաեւ սպառնացել է հարեւաններին. “Թող յուրաքանչյուրն իմանա, որ որքան Թուրքիան ուժեղ է ընկերության մեջ, այնքան էլ դաժան է զայրույթի մեջ”:

Բացի այդ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների նիստին, որը հրավիրվել էր  հատուկ միջադեպի կապակցությամբ, թուրքերը նշել են, որ Սիրիան սպառնում է իրենց տարածքային աբողջականությանը, քաղաքական անկախութանը եւ պետական անվտանգությանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ