26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նախկին նախարարը պարգևատրել է ինքն իրեն ազատումից մեկ օր առաջ. Հրապարակ

”Հրապարակը” գրում է.”Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով։ Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է ”երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար”։ Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման […]

Ընթացիկ տարում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ը գրում է.”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ: Հատկապես շատ են բարձրացել ծառայությունների գները՝ 8.5 տոկոսով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները բարձրացել են 7.3 տոկոսով: Իսկ գնաճին զուգահեռ, կրկին ըստ ԱՎԾ-ի՝ նվազում է ՀՀ բնակչության թիվը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 […]

Ուկրաինայի դեսպանն եմ և Ծառուկյանի խնամին. Հրապարակ

”Հրապարակը” զրուցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ: ”Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում՝ հարցրինք Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: ”Ո՛չ”,-պատասխանեց նա: Մի՞թե: ”Այո՛, ինքս անձամբ ճանաչում եմ Պյոտր Պորոշենկոյին, իր հետ ևս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, համոզված եմ, որ մի լավ բան կստացվի մեր երկրի համար՝ հարաբերությունների կարգավորման առումով”: […]

Միկոյանի անունով փողոց Երևանում. Առավոտ

”Առավոտը” գրում է.”Մինչ հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի-անարդարացի լինելու վերաբերյալ, մինչ փաստարկներ են բերվում, որ Միկոյանը Ստալինից ոչ պակաս ”գլխակեր” էր, Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավիթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը […]

Ստավանգերի մրցաշարում Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած գերմրցաշարին 1-ին տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Ադգեստեյնի հետ: Կարունանա սևերով հաղթդեց Գրիշչուկին: Տուրի մյուս պարտիներն ավարտվեցին ոչ ոքի: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Սերգեյ Կարյակինը:

Իրաքում ՀՀ դեսպանը բոյկոտե՞լ է Ս. Սարգսյանին. Ժողովուրդ

”Ժողովուրդը” գրում է.”Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը դարձել է ոչ միայն ներպետական, այլև միջընտանեկան սկանդալի առարկա: ԲԱՄՕ-ի սեփականատերերից` Իրաքում ՀՀ դեսպան Մուրդա Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի և ԱԳՆ դիվանգիտական կորպուսի հետ հունվաի 2-ին կայացած հանդիպմանը: ”Ժողովուրդ”-ը պարզեց, որ համալիրի շուրջ տարաձայնություններ կան ոչ միայն կառավարության և ԲԱՄՕ ընկերության միջև, այլ նաև ԲԱՄՕ-ի սեփականատերերի` […]

ԵՏՄ-ի շուրջ ”տորգը” շարունակվում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է.”Ռուսաստանյան էմիսարները հայաստանյան իրենց էմիսարների միջոցով փորձում են ”ամրապնդել” թեզը, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ անպայման լինելու է: Մեզ հետ զրուցող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ասաց.”Բացառեք, Նազարբաևի ասածները մեզ չէին ուղղված, այդ կաթոցներով Ադրբեջանի կողմնակիցները ցանկանում են Ադրբեջանին համոզել-բերել Եվրասիական միություն, ինչը, կարծում եմ, անհնար է”: Ինչո՞ւ է անհնար: ”Բանն այն է, […]

Ինչի՞ հաշվին են աճել օտարերկրյա ներդրումները. Չորրորդ իշխանություն

”Չորրորդ իշխանությունը” գրում է.”Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են։ ”ՉԻ”-Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը։ ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու ”Հայռուսգազարդի” բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը ”Գազպրոմին” փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում։  Փաստորեն` եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին […]

Պետական մարմիններում պարտադիր կուտակայինում չընդգրկվելու դիմումները չեն ընդունում. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է.”Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: ”Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնում էլ` երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. ”Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի