27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախկին նախարարը պարգևատրել է ինքն իրեն ազատումից մեկ օր առաջ. Հրապարակ

”Հրապարակը” գրում է.”Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով։ 
Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է ”երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար”։

Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման հրամանը՝ ապրիլի 29-ին, երբ մեկ օր էր մնացել իր պաշտոնավարման ավարտին, ստորագրել է հենց ինքը՝ այդ ժամանակ դեռևս բնապահպանության նախարար, այսօր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը”:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ