26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Այ էդ մեկը Ծառուկյանը չպետք է աներ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին: Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ […]

11-ամյա որդու մայրը տունը դարձրել է պոռնկատուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի եւ Արգեն […]

Արամ Զավենիչը անհնազանդներին արգելել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, “Հանրապետություն” կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին: Ասում են, որ ոգեւորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է “անհնազանդ” կուսակցականներին այդ օրը չերեւալ Ազատության հրապարակում:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Իշխանափոխությունը պիտի դեմոկրատական ճանապարհով լինի. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ որպես ակտիվ քաղաքացի մասնակցելու է հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքին: Ըստ նրա` իշխանափոխությունը ոչ թե հեղափոխության, այլ դեմոկտրական եղանականերով պիտի լինի: “Հանրահավաքները պիտի ձևավորեն այն դաշտը, որ իշխանությունը հասկանա, որ 5000 դրամով ընտրված իշխանություն չպիտի լինել”,-նկատեց նա: Առավել մանրամասն` տեսանյութում: 

Գիտնականները տղամարդու արհեստական սեռական օրգան են աճեցրել /16+/

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներին հաջողվել է տղամարդու արհեստական սեռական օրգաններ աճեցնել, գրում է Взгляд-ը: Այժմ գիտնականները սպասում են առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հաստատման, որպեսզի առաջիկա հինգ տարիների ընթացքում սկսեն սեռական օրգանի փոխպատվաստում անել: Գիտնականները նշել են, որ փոխպատվաստման համար նախատեսված սեռական օրգանները հենց հիվանդի բջիջներից պետք է աճեցնեն, որպեսզի ալերգիաներ չառաջանան:

Իշխանափոխության պահանջ կդրվի՞ /վիդեո/

՛՛Ի՞նչ գիտեք իշխանափոխություն չի լինի: Ձեր նման ղեկավարներ են եղել, որ այդպիսի բառեր են ասել և դրանից հետո շատ արագ երկրից՝ թողել հեռացել են …՛՛,-մեզ հետ զրույցում՝ հոկտեմբերի 10-ին հրավիրված հանրահավաքին անդրադարձավ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը նշեց, որ իշխանափոխության պահանջը մեր քաղաքացիների կողմից անպայման լինելու է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ ոչ իշխանական […]

Աստղեր, ովքեր նախընտրել են ծննդաբերել տանը /ֆոտոշարք/

Բազմաթիվ աստղեր նախընտրում են ծննդաբերել ոչ թե հիվանդանոցում, այլ տանը: Նույնիսկ աստղերից ոմանք նկարահանում են ծննդաբերության ընթացքը: Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դեմի Մուրը, օրինակ, իր երեք դուստրերին էլ տանն է ծննդաբերել: Մոդել Սինդի Քրոուֆորդը նույնպես իր երկու երեխաներին տանն է ծննդաբերել, նրան երեք բուժքույր է օգնել: “Կորուսյալները” սերիալի աստղը Եվանգելինա Լիլին նույնպես իր առաջնեկին է տանը […]

Թոմաս Բախը նախագահի նստավայրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը: […]

Օրը ցերեկով

Նրա անունով է կոչվում՝ Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: Նրա արվեստը՝ խոնարհում է պահանջում: Հայ մեծ կոմպոզիտորը ստեղծագործական մեծ ժառանգություն թողեց սերունդներին: Թերևս բոլորին  հայտնի է, որ նա թաղված է օպերային թատրոնի մերձակա պուրակում: ՛՛Հարգանքը՛՛, սակայն երբեմն արտահայտվում է  վանդալիզմի տեսքով: Կադրը ֆիքսեց Henaran.am-ի տեսախցիկը:

Աստղերի` սեպտեմբեր ամսվա 10 ամենաանճաշակ հագուստները /ֆոտոշարք/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուս ոճաբաններն ընտրել էին աստղերի 10 լավագույն զգեստները սեպտեմբեր ամսվա ընթացքում: Այս անգամ էլ ընտրվել է 10 ամենաձախողված հագուստները: Ամենաանճաշակը համարվել են երգչուհի Ջենիֆեր Խադսոնի, Spice Girls-ի անդամ Մել Բիի, Հիլարի Դաֆի, Ռիհաննայի եւ այլոց` սեպտեմբեր ամսին կրած հագուստները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի