10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱԺ-ում կռիվ է ընկել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է ՛՛ընկել՛՛: ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում եւ բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել […]

Արթուր Բաղդասարյանը վարչապե՞տ. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է. Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները ՛՛փոխհատուցելու՛՛  է պաշտոններով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ուղեվարձի թանկացման օպերացիա. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի ՛՛ուղեվարձի թանկացման օպերացիա՛՛: Իրենց նպատակին հասնելու համար Երևանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղևորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է: Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի:  Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Այնպես, ինչպես բանակում է.նախարարը՝ լրագրողներին /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսից հետո շնորհակալագրեր հանձնեց լրագրողներին:  Ի դեպ, նախարարն ընկերաբար լրագրողներին հորդորեց ծափահարել այնպես, ինչպես բանակում: Իսկ թե ինչը նկատի ուներ նախարարը՝ տեսանյութում:  

Փարիզում տեղի է ունեցել ”Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ” խորագրով կոնֆերանս-ցուցահանդես

Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես: Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:  Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» […]

Հղի աստղերի բաց լուսանկարները /ֆոտոշարք 16+/

Աստղերի` հղի վիճակում արված լուսանկարները մեծ ուշադրության են արժանանում համացանցում: Դրանից ելներով` աստղերից շատերը, սպասելով իրենց փոքրիկին, անպայման այդ վիճակում մերկ ֆոտոսեսսիա են ունենում: Նման ֆոտոսեսսիաներ են ունեցել Դեմի Մուրը, Կլաուդիա Շիֆերը, Մրայա Քերին, Քրիստինա Ագիլերան, Լիվ Թայլերը, Շակիրան, Քորթնի Քարդաշյանը եւ այլոք:

Հունաստանի վարչապետին շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի եւ Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: “Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի եւ միջազգային դերի ամրապնդման տարիներ:  Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները եւ համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական […]

Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են: Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած […]

12-ամյա երեխայից հեռախոս է գողացել

Հունվարի 25-ին, ժամը 23.00-ին, 1958 թ. ծնված Իրինա Հ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, հանրակացարանի 2-րդ հարկում իր 12-ամյա թոռնիկից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս: Ոստիկանությա ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Հունվարի 26-ին, ժամը 09.05-ին, նա Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի […]

Պատերազմ չի լինի…/վիդեո/

՛՛Մնացե՛ք այնպիսի պինդ, ինչպիսին կա՛ք՛՛,-սահմանամերձ գյուղերի բնակիչներին է դիմում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՛՛Այս պայմաններում, ուր ամնեն ինչի պահանջ ու խնդիր կա՝ մարդիկ իրենց պինդ են պահում: Սա նշանակում է, որ մենք անելիք շատ ունենք՛՛,-մեզ հետ զրույցում ասաց Երիցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված