02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Եթե լավաշը իրենցով անեն, կասեն թոնիրն էլ մերն է”/վիդեո/

 ’’Ադրբեջանը բողոքել էր, որ լավաշը տարածաշրջանային մշակույթ է և չի կարելի հայկական համարել: Անհանգստությունը ադրբեջանցիների կողմից արված ոտնձգությունը չէ, քանի որ այդքան հողեր, որ նրանք մեզնից տարել են դա էլ կտանեն: Ես քննադատում եմ իրենց արարքը, սակայն մենք է որ պետք է տեր կանգնենք մեր արժեքներին: Ա’յ սրա մասին եմ ուզում ահազանգել’’ ,-այսօր լրագրողների հետ […]

Հայ ֆերմերներն աճեցնում են բրոկոլի, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ

Վերջին տարիների գյուղմթերքների շուկան համալրել են ոչ ավանդական մշակաբույսերը՝ բրոկոլի, մելիսա, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ, քաղցր ռեհան, հոռոմ սամիթ, նանա, ուրց, պրասասոխ, ծնեբեկ, խավրծիլ, կոլրաբի, ռուկոլա եւ այլն: Դրանք բավականին մեծ պահանջարկ ունեն: Ուստի «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված ՛՛Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց՛՛ ծրագրի […]

Ջաջուռի լեռնանցքում խցանվել են վրացական ծանրաքաշ մեքենաներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:00–ի սահմաններում, Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են: ՛՛Մերձմոսկովյան՛՛ ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ”Շրջանառության հարկի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքը:

՛՛Էս արդեն բեսպրիդել ա՛՛

ԱԺ նիստին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թղթեր բաժանեց պատգամավորներին: ՛՛Չի կարելի առանց թույլտվության  թռուցիկներ բաժանել Ազգային ժողովում, վերացրեք ձեր ապօրինի գործունեությունը՛՛,-ասաց ԱԺ նախագահը: Փոստանջյանն անդրդվելի էր: Թռուցիկներից բաժին հանեց նաեւ ԱԺ փոխնախագահներին ու ԱԺ նախագահին: ՛՛Էս արդեն բեսպրիդել ա՛՛,-ժպտաց Սահակյանը:  Հիշեցնենք, ԱԺ-ն այսօր քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը, որը […]

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ չեն արվի

Ազգային ժողովում այսօր շարունակվում է քառօրյա նիստը: Քվեարկության դրվեց պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված Ընտրական օրենսգիրքը բարեփոխոխելու մասին օրենքի նախագիծը: Այն չընդունվեց, կողմ էր 54 պատգամավոր, դեմ՝ 59-ը, ձեռնպահ՝ 4-ը: Հիշեցնենք, որ առաջարկվում է անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի: 

Ինչո՞ւ են հնդկահավին “Turkey” /Թուրքիա/ անվանում. Interpress.am

Ինչպես է Նոր աշխարհի թռչունը անվանվել երկրի պատվին` երկրագնդի շուրջ կես ճանապարհին: Հնդկահավի հետ կապված է բավականին խճճված մի պատմություն: Լավ, այդպես չէ, սակայն այնքան էլ հեռու չէ դրանից, գրում է Interpress.am-ը` The atlantic-ին հղումով: Հնդկահավը Հյուսիսային Ամերիկայի էնդեմիկ թռչուն է: Սակայն անգլերենում նրան տրվող «Turkey» («Թուրքիա») անվանումը աշխարհագրական խառնաշփոթի, գաղութային առևտրի և նվաճումների քմահաճույքների […]

Զբաղվում են մուրացկանությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2011թ. դեկտեմբերից ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ հիմնադրամի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունն իրականացնում է անօթեւանների հավաքագրման եւ ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրը: Հերթական անօթեւանը դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ հիմնադրամի ներքո գործող անօթեւանների ժամանակավոր կացարան, ուր կապահովվի կեցության համար […]

Ծնվել է 409 երեխա` 230 տղա եւ 179 աղջիկ

Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 40037 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ՛՛Շտապբուժօգնություն՛՛ ծառայությունն արձանագրել է 4498 կանչ, որոնց հետեւանքով հոսպիտալացվել է 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները եւ տարաբնույթ վնասվածքները: Նոյեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 409 երեխա` 230 տղա եւ 179 աղջիկ:

Ոչ իշխանական ուժերը ընդունել են` իշխանության խաղի կանոնները. Արարատ Զուրաբյան

’’Քաղաքական ակտիվության համար անհրաժեշտ է պարարտ հող, միջավայր, որը կնպաստի, որ ակտիվությունը տա արդյունքներ: Սակայն, տեսանելի  ապագայում դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է  առաջացնել այնպիսի մի իրողություն, որը դրական կլինի մեր քաղաքական հողի համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը: Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը` Զուրաբյանը նկատեց.’’Մեր իշխանությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի