13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոչ իշխանական ուժերը ընդունել են` իշխանության խաղի կանոնները. Արարատ Զուրաբյան

’’Քաղաքական ակտիվության համար անհրաժեշտ է պարարտ հող, միջավայր, որը կնպաստի, որ ակտիվությունը տա արդյունքներ: Սակայն, տեսանելի  ապագայում դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է  առաջացնել այնպիսի մի իրողություն, որը դրական կլինի մեր քաղաքական հողի համար’’,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ կուսակցության առաջնորդ Արարատ Զուրաբյանը:

Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը` Զուրաբյանը նկատեց.’’Մեր իշխանությունները մշտապես դեմ են եղել դրան և դա հասկանալի է, որովհետև իշխանությունը վերարտադրելու համար` ունենալ մաժորիտար ընտրատարածքներ և պատգամավորներ շատ ընդունելի է` իշխանության համար: Քանի որ հսկայական գումարներ են դրվում այդ մաժորիտար ընտրատարածքներում և նրաք հաղթում են մեծամասնական    թեկնածուների շնորհիվ: Նրանք ամեն կերպ կվիժեցնեն անցումը ամբողջական համամասնական համակարգին’’,-եզրակացրեց Զուրաբյանը:

Զուրաբյանը նշեց նաև, որ իշխանությունը այս պահին  խաղում է պառլամենտական ուժերի հետ և փորձում է ստեղծել քննարկման մթնոլորտ:

’’ Ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերը ինչ-որ չափով ընդունել են  այս խաղի կանոնները և իրողությունը սա է, որ պասիվացրել են իրենց գործողությունները’’, -հավելեց ՀՀՇ առաջնորդը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ