15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են հնդկահավին “Turkey” /Թուրքիա/ անվանում. Interpress.am

Ինչպես է Նոր աշխարհի թռչունը անվանվել երկրի պատվին` երկրագնդի շուրջ կես ճանապարհին: Հնդկահավի հետ կապված է բավականին խճճված մի պատմություն: Լավ, այդպես չէ, սակայն այնքան էլ հեռու չէ դրանից, գրում է Interpress.am-ը` The atlantic-ին հղումով:

Հնդկահավը Հյուսիսային Ամերիկայի էնդեմիկ թռչուն է: Սակայն անգլերենում նրան տրվող «Turkey» («Թուրքիա») անվանումը աշխարհագրական խառնաշփոթի, գաղութային առևտրի և նվաճումների քմահաճույքների տուրքն է:

Հավանաբար,  որոշակի կասկածներ ունեք, որ այս թռչնի անգլերեն անվանումը ծագում է Թուրքիա պետությունից կամ, որ ավելի հավանական  է, 15-16-րդ դդ. թուրքական վաճառականներից: Վիճելի է այն հարցը, թե հնդկահավին տրվող «turkey» բառը ինչպես է իր անգլերենի բառապաշար մուտք  գործելու ուղին հարթել:

Լեզվաբան  Մարիո Պեյը ենթադրում է, որ մոտ 500 տարի առաջ թուրքերը առևտրական կենտրոն Կոստանդնուպոլսից (որը թուրքերը գրավել են 15-րդ դարի կեսերին) եվրոպական շուկաներին որսի կենդանիներ էին վաճառում Արևմտյան Աֆրիկայի Գվինեայից, ինչի արդյունքում, անգլիացիները թռչունին անվանում են «թուրքական աքաղաղ» կամ «թուրքական քոք» (coq. ֆրանսերեն՝ աքաղաղ): Ի վերջո, անվանումը կրճատվել է, և մնացել «turkey»-ն:

Երբ բրիտանացի վերաբնակները ժամանեցին Մասաչուսեթս, Նոր Աշխարհում հանդիպած որսի թռչուններին անվանեցին իրենց ծանոթ թռչունների անուններով՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք տարբեր թռչնատեսակներ էին, և տարբերվում էին աֆրիկյան համարժեք թռչուններից:

Սակայն ստուգաբանության մասնագետ Մարկ Ֆորսայթը պնդում է, որ թուրք վաճառականները խայտահավերին Անգլիա են բերել Աֆրիկայի հարավ-արևելյան ափերին ընկած Մադագասկարից, իսկ իսպանացի կոնկիստադորները ամերիկյան թռչուններին արտահանել են Եվրոպա, որտեղ նրանք մրցակցում էին Մադագասկարի հնդկահավի` «turkey»-ի հետ:

Մեկ այլ լեզվաբան՝ Դեն Ջուրաֆսկին, պնդում է, որ եվրոպացիները խայտահավերին արտահանել են Եթովպիայից (որը հաճախ շփոթում են Հնդկաստանի հետ) մամլուք թուրքերի միջոցով, այնուհետև Ատլանտյան օվկանոսում թռչունները խառնվել են պորտուգալացիների` Հյուսիսային Ամերիկայից բերվող հնդկահավերի հետ: Այստեղ պատմությունն ավելի քան անհասկանալի է դառնում:

Թուրքիայում, որտեղ էնդեմիկ հնդկահավեր չկան, այս թռչուններին «turkey» չեն անվանում: «Թուրքերը գիտեն, որ թռչունները իրենցը չեն եղել», – բացատրում է Ֆորսայթը,- «և նրանք բոլորովին այլ սխալ են արել՝ թռչուններին անվանելով հինդի, թուրքերն  հավանաբար կարծում էին, որ այս թռչունները հնդկական էին:

Սակայն այս հարցում նրանք մենակ չէին. ֆրանսիացիները սկզբում ամերիկյան թռչուններին անվանեցին poulet d’Inde՝ բառացի՝ հավ Հնդկաստանից, հետագայում անվանումը կրճատվեց և մնաց «դինդի»-ն: Այս եզրույթի համարժեքները կան բազմաթիվ լեզուներում՝ լեհերենից  մինչև եբրայերեն ու կատալան:Գերմաներենում առկա է հստակ «կալկոեն» բառը, որը հանդիսանում է «Calicut-hoen»-ի կրճատ տարբերակը, ինչը բառացի նշանակում է «հավ Կալկաթայից»՝ ժամանակի հնդկական խոշոր առևտրական կենտրոնից»:

Այս անվանումները, հավանաբար, առաջացել են այն ժամանակվա սխալ պատկերացումներից, որ Նոր Աշխարհը Հնդկաստանն է կամ այն միտքը, որ հնդկահավը վաճառվում է Հնդկաստանի միջոցով:

Իսկ ինչպե՞ս են անվանում այս թռչուններին Հնդկաստանում:

Դրանց թուրքերեն կարող են անվանել հինդի, սակայն Հնդկաստանում նրանք կոչվում են «իթստարկի»: Որոշ հնդկական բարբառներում կիրառվում է «պերու» կամ «պիրու» անվանումը:

Սա ցույց է տալիս, թե  ինչպես էին պորտուգալացիները վերաբերվում ամերիկյան հնդկահավին, որը Պերուի համար էնդեմիկ չէր, սակայն կարող էր Պորտուգալիայում այդպիսին հռչակվել այն ժամանակ, երբ իսպանացի և պորտուգալացի հետազոտողները գրավեցին Նոր Աշխարհը:

Արևմտյան գաղութարարության ընդայնումը ավելի սրեց հարցերը: Մալայզիացիները այս թռչունին անվանում են «այամ բլանդեր»  («գերմանական հավ»), իսկ նույն թռչունին կամբոջացիներն անվանում են «ֆրանսիական թռչուն»:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ