15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայ ֆերմերներն աճեցնում են բրոկոլի, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ

Վերջին տարիների գյուղմթերքների շուկան համալրել են ոչ ավանդական մշակաբույսերը՝ բրոկոլի, մելիսա, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ, քաղցր ռեհան, հոռոմ սամիթ, նանա, ուրց, պրասասոխ, ծնեբեկ, խավրծիլ, կոլրաբի, ռուկոլա եւ այլն:

Դրանք բավականին մեծ պահանջարկ ունեն: Ուստի «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» 
գիտական էկոլոգիական ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված ՛՛Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց՛՛ ծրագրի շրջանակներում փորձեց նպաստել այդ մշակաբույսերի սպառողական շուկայի առավել կայացմանը, սպառման շրջանակների ընդլայնմանն ու կայուն շահութաբերությանը:

Օգոստոս-նոյեմբեր ամսիների ընթացքում Արարատ, Արմավիր մարզերի 30 տնտեսությունների 
տրամադրվեցին ոչ ավանդական մշակաբույսերի սերմեր, սածիլներ, որպեսզի գյուղաբնակ ֆերմերները փորձեն աճեցնել նաեւ ոչ ավանդական մշակաբույսեր:

Ծրագրի շրջանակներում ֆերմերային խմբերի համար իրականացվել են 
դասընթացներ` ոչ ավանդական մշակաբույսերի ցանման, մշակման, հետեւման, սպառման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետեւ ֆերմերները հողատարածքների որոշ հատվածներ նախապատրաստել են ոչ ավանդական մշակաբույսերի ցանման աշխատանքների սկսման նպատակով: ՛՛Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց ծրագրի՛՛ ղեկավար 
Վարազդատ Ստեփանյանը նշեց.

՛՛Ծրագրի նպատակն է ոչ ավանդական մշակաբույսերի փորձացուցադրական
տնտեսություններում գյուղաբնակ անձանց ներգրավումը, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն ու ոլորտի զարգացմանն ուղղված համակարգային եւ ամբողջական միջոցառումներին նպաստելը: Ոչ ավանդական մշակաբույսերի շահութաբերությանը կարելի է նպաստել նաեւ ֆերմերային դաշտային դպրոցների փորձացուցադրական տնտեսությունների ստեղծմամբ՝ գյուղաբնակների անմիջական զբաղվածության ներգրավմամբ՛՛: 

Խոսելով գրանցված արդյունքների մասին` Վարազդատ Ստեփանյանն ասաց. ՛՛Նշված 30 տնտեսություններից 70-80 տոկոսի մոտ ստացվել է աճեցնել ոչ ավանդական մշակաբույսեր` տրամադրված սածիլներով: Բացի այդ նրանց տրամադրվել են նաեւ օրգանական պարարտանյութ, որպեսզի առանց քիմիական որեւէ միջամտության կարողանան աճեցնել այդ բույսերը՛՛:

Ըստ ծրագրի ղեկավարի` սկզբում ֆերմերների շրջանում թերահավատություն է նկատվել` 
կարծել են, թե հերթական անարդյունավետ սեմինարն է, սակայն երբ նրանց տրամադրվել են անվճար սերմեր ու սածիլներ, այնուհետեւ աշխատանքային գործիքներ` բահ, փոցխ, դույլեր, տոպրակներ, ձեռոցներ, նրանց շրջանում ոգեւորություն է տիրել:

Վարազդատ Ստեփանյանն ասաց, որ իրենց հաջողվել է գյուղացիներին հավաստիացնել, 
թե ոչ ավանդական մշակաբույսերի շուկայական գինն ավելի բարձր է, խնամքն էլ մեծ բարդություն չի պահանջում,  ուստի կարող են ավելի լավ արդյունք ստանալ: Վարազդատ Ստեփանյանը նաեւ նկատեց.

՛՛Ներկայումս ոչ ավանդական մշակաբույսերի պահանջարկը ակնհայտ է, նույնիսկ հայկական ռեստորանների, հանրային սննդի կետերի ճաշացանկում ոչ ավանդական մշակաբույսերը միշտ ներգրավվում են՛՛: 

Նշենք, որ ծրագրի շրջանակներոմ հրատարակվել է նաեւ ՛՛Ոչ ավանդական մշակաբույսեր՛՛ տեղեկատվական  գրքույկը, որտեղ տեղեկություններ են ներկայացված այդ մշակաբույսերի ճիշտ խնամքի, աճեցման,  ճաշատեսակներում դրանց օգտագործման մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ