25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Զբաղվում են մուրացկանությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2011թ. դեկտեմբերից ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ հիմնադրամի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունն իրականացնում է անօթեւանների հավաքագրման եւ ժամանակավոր կացարանում տեղավորման ծրագիրը:

Հերթական անօթեւանը դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ հիմնադրամի ներքո գործող 
անօթեւանների ժամանակավոր կացարան, ուր կապահովվի կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով եւ սննդով: 

Նախնական տեղեկություններով նա Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաքից էր: 
Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է նաեւ Իտալիայի փողոցի սկզբնամասում, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ տեւական ժամանակ ապաստանած ընտանիքին:

Ի դեպ, այս ընտանիքին Երեւանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերվել է տարատեսակ սոցիալական եւ պարենային աջակցություն, ընտանիքի անդամները մեկանգամյա անվճար սնունդ են ստանում ՛՛Օրրան՛՛ բարեգործական կազմակերպությունից: Բացառության կարգով ընտանիքին առաջարկվել է նաեւ ժամանակավոր կացարան, որից հրաժարվել են:

Հարկ է նշել, որ փողոցներում հանդիպող թվացյալ անօթեւաններից շատերն ունեն ընտանիքներ, բնակարաններ, բայց զբաղվում են մուրացկանությամբ։ Նրանց մեջ կան նաեւ մարզերի բնակիչներ, որոնց համար Երեւանը բարենպաստ միջավայր է մուրացկանության համար։ 

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հավաքագրվել եւ անօթեւանների ժամանակավոր կացարան են տեղափոխվել 152 անձինք, որոնցից շուրջ 115-ը Երեւան քաղաքից։ Նրանցից 29-ը հանրապետության տարբեր մարզերից են, 6-ը` ՌԴ-ից, 1-ը` ՈՒկրաինայից, 24-ը` քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածներ: 

Վերջինների դեպքում աշխատանք է տարվում նրանց շրջանում սոցիալական վերականգնողական ադապտացիայի եւ կրկնահանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Գործընթացն ունի առանձանահատկություններ, քանի որ հաճախ ալկոհոլից, թմրամիջոցներից կախվածություն ունեցող կամ մուրացկանությունից չհրաժարվող անօթեւանը չի ցանկանում կտրվել փողոցից կամ այսպես ասած ՛՛ազատ միջավայրից՛՛, գտնվել կացարանում, ստանալ սոցիալական 
ծառայություններ:

Պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակավոր կացարանում չի թույլատրվում օգտագործել ոգելից 
խմիչք եւ արվում է ամեն ինչ` սահմանված կարգը եւ համակեցության ընհանուր կանոնները պահպանելու համար։ 

Լինում են դեպքեր, երբ ամիսներ շարունակ կատարված աշխատանքից, այդ թվում փաստաթղթերի վերականգնումից հետո անօթեւան անձը վերադարձվում է ընտանիք, կամ աշխատելով անցնում ինքնուրույն կյանքի, կամ պետության ամբողջական խնամքի տակ անցնելով` տեղավորվում որեւէ մասնագիտացված հաստատությունում, որից հետո հանկարծ կրկին հայտնվում է փողոցում։ Նման դեպքերում կրկնապատկելով ջանքերը, նորից աշխատանքներ են ձեռնարկվում` նրանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ