26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բնապահպանական հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետարանում

 Ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի, ինչպես նաև բնապահպանական այլ թեմաներ քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հանդիպել է բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են վերջին տարիներին մայրաքաղաքային շաբաթօրյակների և ծառատունկերի արդյունքները, այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա անելիքները: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ հատկապես տպավորիչ են ծառերի կպչողականության ցուցանիշները, որոնք առանձին ծառատեսակների դեպքում […]

Զենքի թույլտվության նոր կարգ կա

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ մարտի 1-ի հրամանով հաստատվել է ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական կարգը: Ըստ այս կարգի հավելվածի՝ ՀՀ քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար եզրակացություն տրամադրելու նպատակով անձիք պետք է ստուգվեն այն պոլիկլինիկաներում, որտեղ գրանցված են: Այն դեպքում, երբ նշյալ այդ պոլիկլինկան չի իրականացնում […]

Գիշերը` մեր դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց

Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահեն մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:  

ՀՀ ԱԳՆ խոսնակը` Բրյուսելի պայթյուններից

ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ում «Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չկան։ Վերջին տվյալով` զոհվել է շուրջ 14, տուժել 11 մարդ»։  

Ոստիկանապետի հետ կապված աղմկահարույց գործը ուղարկվել է դատախազություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, մարտի 8-ին Գորիսում ոստիկանների նկատմամբ բռնության, ինչպես նաև տարածքի ոստիկանապետի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործը Սյունիքի մարզային քննչական վարչությունն ուղարկել է դատախազություն` ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Մեր այս տեղեկությունները քիչ առաջ հաստատեցին նաև Քննչական կոմիտեից: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման՝ մարտի 8-ի  երեկոյան մի  խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց […]

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7%-ով

2016 թվականի փետրվար- մարտ ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 7 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան […]

«Սևանը պետք չէ դիտարկել միայն որպես հանգստյան գոտի». – Բ. Գաբրիելյան

Ջուրն ունի սակագին, բայց նրա արժեքը մարդու կյանքի համար անգնահատելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, հավելելով, որ Հայաստանը հարևան երկրների համեմատ ունի առավելություն, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ամբարն է համարվում: «Սևանը ոչ թե պետք է դիտարկել որպես հանգստյան […]

ՀԱԿ պատգամավորը մտահոգ է

«Ընտրական օօրենսգիրքը խճճված փաստաթուղթ է և այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են 2017 թվականի ընտրություններին առնվազն պետք է մի անալիտիկ կենտրոն բացեն, որ վերլուծեն ընթացող պրոցեսները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Քաղաքական գործչի դիտարկմամբ նոր Ընտրական Օրենսգրքով նախատեսվում է, որ քաղաքականությունը Հայաստանում թելադրեն կուսակցությունները, ու […]

Բրյուսելը ցնցվում է պայթյուններից. ահաբեկչական վտանգի 4-րդ աստիճան /լրացված/

Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում քիչ առաջ պայթյուն է հնչել, հայտնում է РИА Новости-ն։ Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ մետրոյի կայարանը փակվել է, մարդկանց տարհանում են։ Զոհերի ու վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան, նշվում է միայն մեկ վիրավորի մասին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ էլ Բրյուսելի օդանավակայանում է երկու պայթյուն հնչել, ինչի հետեւանքով մոտ 17 հոգի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի