ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7%-ով
2016 թվականի փետրվար- մարտ ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 7 տոկոսով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 %-ով։
Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ Նախորդ տարվա 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։