28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ պատգամավորը մտահոգ է

«Ընտրական օօրենսգիրքը խճճված փաստաթուղթ է և այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են 2017 թվականի ընտրություններին առնվազն պետք է մի անալիտիկ կենտրոն բացեն, որ վերլուծեն ընթացող պրոցեսները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ նոր Ընտրական Օրենսգրքով նախատեսվում է, որ քաղաքականությունը Հայաստանում թելադրեն կուսակցությունները, ու արդյունքում ամեն ինչ արվում է, որ կուսակցությունները գնան արհեստական մեծացման:

Լյուդմիլա Սարգսյանը նկատում է նաև, որ ավելանում է ընտարգրավի չափը, որը իր հերթին որոշ կուսակցությունների պարագայում խնդիր կդառնա.«Կան կուսակցություններ, որ ընտրագրավի շեմը չեն կարող հաղթահարել և մարզում գուցե չունենան հինգ որակյալ թեկնածու»:

Լյուդմիլա Սարգսյանի  խոսքով` ընտրատեղամասերի տեսախցիկը կարելի է տեղադրել այնպիսի բարձունքում, որ որևէ մեկը չկարողանա փակել:

Պատգամավորը խոսեց նաև թանաքոտման մասին և ասաց, որ էլեկտրոնային գրանցման տարբերակին անցնելու դեպքում, ինչ-որ առումով կարելի է ընդունել այս մեխանիզմը. «Ազգային փոքրամասնություններին պետք է իր ցուցակի մեջ ներառի այն քաղաքական ուժը, որը հավակնում է լինել առաջինը և հաստատուն տեղեր պահի նրա համար: Մնացած քաղաքական ուժերին դա պարտադրել չի կարելի: Կոալիցիաների ձևավորումը ևս ինձ մտահոգում է, երեք քաղաքական ուժով է սահմանափակվում, որը ընդունելի չէ»,- եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ