24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սևանը պետք չէ դիտարկել միայն որպես հանգստյան գոտի». – Բ. Գաբրիելյան

Ջուրն ունի սակագին, բայց նրա արժեքը մարդու կյանքի համար անգնահատելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը, հավելելով, որ Հայաստանը հարևան երկրների համեմատ ունի առավելություն, քանի որ Կովկասյան տարածաշրջանում Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ամբարն է համարվում:

«Սևանը ոչ թե պետք է դիտարկել որպես հանգստյան գոտի, այլ՝ կենսառեսուրսների աղբյուր»,- նշեց Բ. Գաբրիելյանն՝ նկատելով, որ սիգ ձկնատեսակը, ոչ թե պետք է իսպառ վերացնենք կամ հասցնենք պաշարները  մինիմումի, այլ պետք է պահենք այդ տեսակի ռազմավարական պաշարնեը.  «Պետք է հիշել 90-ական թվականները, երբ սիգը կերակրեց մի ողջ ազգի»:

Խոսելով իշխան ձկնատեսակի պաշարների մաիսն բանախոսն նշեց. «Այսօրվա դրությամբ իշխանի վերարտադրություն չի կատարվում, և ասել, թե իշխանի պաշարները վերականգնվել են, դեռ վաղ է: Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև գետերին, որոնք լցվում են Սևանա լիճը: Ցավոք, կան շատ խոչընդոտներ՝ ի դեմս փոքր ՀԷԿ-երի, գետերի հուների փոխման, աղտոտման, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի գետերի վիճակը լինի բավարար»:

Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասով Գաբրիելյանը հիշեցրել է, որ ներկայիս դրությամբ լիճը բարձրացել է 1900 մետրից մի քիչ ավելիի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ