25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ռուսական խոշոր նավ են ռմբակոծել և խորտակել. /Տեսանյութ/

Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի ափերի մոտ խորտակվել է ռուսական խոշոր «Կեսար Կունիկով» նավը, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել, ըստ տեղական սոցիալական լրատվամիջոցների, որոնք ենթադրում են, որ դեսանտային նավը ռմբակոծության է ենթարկվել Յալթա քաղաքից հարավ: Ուկրաինայի հետախուզական վարչությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է, որ Magura V5 ծովային անօդաչու […]

Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո սա երկու երկրների սահմանային ամենալուրջ բախումն է. Bloomberg

Ամերիկյան Bloomberg պարբերականն անդրադարձել է Ներքին Հանդի միջադեպին «Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել, ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր, որ սահմանի նույն հատվածում հայկական կրակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի […]

Կադրային փոփոխություններ Զինված ուժերում

ՀՀ նախագահի հրամանագրերով Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, Արթուր Երոյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վտանգ կա. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և իրենց անմիջական մուտքն ապահովելու Կենտրոնական Ասիա, – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ-ը, […]

Զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսվում են. /Տեսանյութ/

Կահիրեում վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունները Գազայում, հայտնում են եգիպտական լրատվամիջոցները։ ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են, քանի որ Իսրայելը բախվում է միջազգային ուժեղ ճնշման՝ դադարեցնելու Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի ռմբակոծումը: Մոտ 1,5 միլիոն մարդ խցանված է այս փոքրիկ սահմանամերձ քաղաքում՝ Իսրայելի ցամաքային հարձակման մտավախության պատճառով: Իսրայելի վարչապետն […]

ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զոհված զինծառայողների անունները

Հայաստանի ՊՆ-ն հրապարակել է այսօր՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվածների անունները: Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ: […]

Ի՞նչ է իրականում կատարվել Ներքին Հանդում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այսօր՝ 05.30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի չորս զոհ և մի քանի վիրավոր։ «Հրապարակին», սակայն, դեռևս փետրվարի 12-ի օրվա առաջին կեսին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Սարուշեն բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական […]

Ադրբեջանի ԶՈւ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր, ՀՀ ՊՆ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ: Հիշեցնենք, յսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային […]

Հատուկ նշանակության ջոկատները նոր դիպուկահար հրացան կստանան. /Տեսանյութ/

Tekhkult-ի փոխանցմամբ՝ MTs-572 դիպուկահար «Աստարտա» հրացանը շուտով կսկսեն հատուկ նշանակության ջոկատներում օգտագործել: Սրանք այն հրացաններն են, որոնք նախատեսված են ցանկացած տեխնիկա ոչնչացնելու համար։ Առաքման ճշգրիտ ժամկետները հստակեցված չեն, սակայն հարկ է նշել, որ ռուսական զենքի բոլոր նոր մոդելները ներկայումս փորձարկվում են այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում հատուկ գործողություններ, ինչը թույլ է տալիս արագորեն կատարել […]

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին. /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Դա հետևում է նախագահի և գեներալ Զալուժնիի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններին, ով ղեկավարում է Ուկրաինայի բանակը հակամարտության սկզբից ի վեր: Նախագահի հրամանագրով նրան փոխարինող է հայտարարվել մարտական բովով անցած գեներալ Ալեքսանդր Սիրսկին։ Դա Ուկրաինայի ռազմական ղեկավարության ամենամեծ փոփոխությունն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված