20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Հնդկաստանի զինված ուժերը նոր ինքնաձիգ ունեն. /Տեսանյութ/

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ indiatoday-ի փոխանցմամբ՝ զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը։ 7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ […]

Ուկրաինան ծանր կորուստներ ունի. /Տեսանյութ/

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ 2023 թվականին Ուկրաինայի Զինված ուժերը կորցրել են ավելի քան 215 հազար մարդ։ interfax.ru-ի փոխանցմամբ Շոյգուն երեկ հայտնել է, որ անցած տարվա ընթացքում հակառակորդի կորուստները գերազանցել են 215 հազար մարդ և 28 հազար միավոր զենք ցուցանիշները: «Արևմտյան կուրատորների դրդմամբ Կիևի ռեժիմը շարունակում է սպանդի տանել իր զինվորներին […]

Զոհված 29-ամյա ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր

Մահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը: «Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր […]

Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ զոհը

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Հիշեցնենք, մեկ օրվա ընթացքում երկրորդ զոհն է գրանցվում զինված ուժերում:

Զոհերի թիվը հասնում է 57-ի. /Տեսանյութ /

Գազայի հյուսիսում տասնյակ մարդիկ են զոհվել: BBC-ի փոխանցմամբ Գազայի կենտրոնական Ալ-Աքսա հիվանդանոցում վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 57 դեպք։ Պաղեստինի պաշտոնական Վաֆա լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել կենտրոնական և հարավային շրջաններում, ներառյալ Մաղազի և ալ-Բուրեյջ ճամբարների շրջակայքը: Գործակալությունը նշում է, որ տասնյակ մարդիկ են սպանվել Ջաբալիայում և Բեյթ Հանունում, […]

Մարտական դիրքում նոր զոհ.

Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկի սիրտը կանգ է առել․ ինչ է կատարվել Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 զինկոմիսարիատում

ArmLur.am-ի խմբագրություն են զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․ «Արդեն 3-րդ տարին է՝ Էրիկ Հարությունյանն իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից՝ 1-ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես, (զարկերակային հիպերտեզիա 2-րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, […]

Ահաբեկչությունից նոր տվյալներ են բացահայտվել. /Տեսանյութ/

Mehr-ի փոխանցմամբ Իրանի հարավում գտնվող Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 13 օտարերկրյա քաղաքացի է զոհվել: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին իրանական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցին: ԻԼԻՊ-ը ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը: Նշենք, որ գեներալը սպանվել էր 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ […]

Ֆոսֆորային ռումբերը, չնայած արգելված լինելուն, շարունակում են լայնորեն օգտագործվել. /Տեսանյութ/

Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա: Ըստ Al Jazeera-ի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության: Իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մանրամասները կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի