07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ցուցարարները  բախվել են ոստիկանության հետ /Տեսանյութ/

Վենեսուելայի ոստիկանական ուժերը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել կիրակի օրը կայացած ընտրությունների վիճելի արդյունքների դեմ բողոքող մարդկանց դեմ։

Հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան իջել են Կարակասի կենտրոն, ոմանք կիլոմետրերով քայլել են քաղաքը շրջապատող լեռների վրա գտնվող

տնակային թաղամասերից դեպի նախագահական պալատ:

Վենեսուելայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր տեղի ունեցան այն բանից հետո, երբ նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ ինքը հաղթել է:

Ընդդիմությունը վիճարկում է Մադուրոյի հաղթանակի մասին հայտարարությունը՝ պնդելով, որ այն կեղծիք է:

Նրանց համոզմամբ՝  իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը համոզիչ հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 73,2%-ը:

Ընդդիմադիր կուսակցությունները միավորվել էին պարոն Գոնսալեսի կողքին՝ փորձելով տապալել նախագահ Մադուրոյին 11 տարի իշխանությունից հետո՝

երկրի տնտեսական ճգնաժամի շուրջ համատարած դժգոհության ֆոնին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ