Հազարավոր մարդիկ սգում են Գոլանի բարձունքներում զոհված երեխաներին /Տեսանյութ/
Հազարավոր մարդիկ կիրակի օրը հավաքվել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում հրթիռակոծության հետևանքով զոհված երեխաների
և անչափահասների հուղարկավորությանը, մինչ համաշխարհային առաջնորդները փորձում էին զսպել հարձակման քաղաքական հետևանքները:
Դրուզ համայնքի անդամները լաց էին լինում, երբ նրանք դագաղներ էին տանում Մաջդալ Շամսի միջով, մինչդեռ ոմանք բարկացած բղավում էին այնտեղ գտնվող
կառավարության նախարարների վրա, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Սպիտակ տունը հայտնել է, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորումն իրականացրել է հարձակումը, որի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Իսրայելը նույնպես մեղադրել է նրան, սակայն «Հըզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը:
Ի պատասխան շաբաթ օրվա հարվածի՝ Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) գիշերը հարվածել են Հեզբոլլահի թիրախներին լիբանանյան տարածքում,
իսկ Հեզբոլլահը կիրակի օրը հարվածել է իսրայելական երկու ռազմաբազաներին։
Հեզբոլլահը հայտնել է, որ գործում է ի պաշտպանություն պաղեստինցիների:
Մանրամասները՝ կից տեսանյութում: