01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լողանալուց հետո 4 ադրբեջանցիները մահացել են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից փոխանցում են, որ  չորս զինծառայող է մահացել ծծմբաջրածնային աղբյուրներում լողալուց հետո՝

«Մենք հաստատում ենք կապիտան Էմնալիև Ասիֆ Գահրաման օղլուի, պարետ Ջաբրաիլով Ֆարիդ Ֆամիլ օղլուի, երկարամյա գործող զինծառայողներ սերժանտ Սամեդով Թուրալ Մաշալլահ օղլուի

և սերժանտ Շահմարլիի մարմինների հայտնաբերման փաստը, որոնք հուլիսի 30-ին Լաչինի շրջանում ոչ ծառայական ժամերին լողացել էին ծծմբաջրածնային աղբյուրում»:

Ըստ տեղեկությունների՝ Կուբաթլիի զինվորական դատախազության և Ադրբեջանի Զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության

աշխատակիցները դեպքի վայրում զննել են դիակները, իբրև իրեղեն ապացույց հայնաբերվել են համապատասխան իրեր, նշանակել համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ