11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում. ջրցաններ են հանել /Տեսանյութ/

Interpressnews-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ: Ոստիկանության այս գործողությունը ցուցարարները ողջունել են բացականչություններով. Նրանք վանկարկում են «Վրաստան, Վրաստան»։ Միաժամանակ ցուցարարները պիրոտեխնիկա են օգտագործում։ Ցուցարարները բողոքում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ,  ըստ որի Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

107 ցուցարարներին բերման են ենթարկել /Տեսանյութ/

«Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում բերման են ենթարկել 107 մարդու՝ ոստիկանության պահանջներին անհնազանդություն  ցուցաբերելու և եւ մանր խուլիգանություն կատարելու համար: Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ գիշերվա ընթացքում ակցիայի մասնակիցները ոստիկաններին բանավոր եւ ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ, քարեր, ապակե շշեր նետել, պիրոտեխնիկա օգտագործել։ Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ «Չնայած բազմաթիվ դիմումներին՝ հավաքվածները վնասել են Թբիլիսիի […]

Սկսել են կառուցել պաշտպանական թունել /Տեսանյութ/

Իրանի իշխանությունները սկսում են «պաշտպանական թունելի» կառուցում: Իշխանությունների փոխանցմամբ՝ թունելն ուղիղ ստորգետնյա մուտք կապահովի դեպի կենտրոնական հիվանդանոց։ Դա Իրանում առաջին պաշտպանական թունելն է լինելու և կառուցվում է Իսրայելի վրա Իրանի կողմից սպասվող հարձակման ֆոնին: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ով կփոխարինի Արգիշտի Քյարամյանին

«Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Իսկ ինչ ճանապարհ է անցել եւ ինչ ունեցվածք ունի Արթուր Պողոսյանը. նա իրավական ոլորտում է վաղուց՝ սկսած 2006 թվականից։ Առաջին պաշտոնը եղել է ՀՀ ոստիկանության քննչական […]

ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ գործը կարճվել է

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը: Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, […]

«Օրենքով գող» Պզոն արդարացվել է

Փաստաբան Էդգար Արամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատախազության հերթական ֆիասկոն: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով/քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը / մեղադրվող Արմեն Ղազարյանի վերաբերյալ: Պաշտպանությունը իրականացվել էր իմ և Արմեն Մելքոնյանի կողմից: Դատավոր Վ.Ջիվանյան»:

Փաշինյանի ընտրությունը

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի նույն նախարարության ղեկավար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Արփինե Սարգսյանը 30 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավագետ։ 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել էր արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Արփինե Սարգսյանը կոչված է բարեփոխելու իրավապահ համակարգը, պայքարելու ապօրինությունների, հանցավորության դեմ։ Սակայն […]

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան

Ադրբեջանը մշտական արբիտրաժային դատարան (Հաագա) հայց է ներկայացրել «Հայաստանի կողմից էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի սուվերեն իրավունքների խախտումների» վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, այսպես կոչված, «օկուպացիայի ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումն  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված