15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՐԱՏԱՊ. Էպոսագետը պատվիրել է վախեցնել նախագահի փեսային եւ եղբորը /վիդեո/

“Կենտրոն եւ Նորք-Մարաշ” ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դատավարության ժամանակ մեղադրողը էական հակասություն տեսավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի` նախաքննական մարմնին տված ցուցմունքի եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ եւ դատարանին միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական մարմնին տված ցուցմունքը: Ըստ այդմ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատվիրել էր նաեւ վախեցնել ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: “Ասաց, որ հետեւենք […]

ՀԻՄԱ. պահանջում են ընդունել “Ընտանեկան բռնության մասին” օրենք /վիդեո/

Այսօր՝ հունիսի 20-ին կառավարության հերթական նիստի օրը՝  մի խումբ երիտասարդ ակտիվիստներ բողոքի  ակցիա իրականացրին ի պաշտպանություն ընտանեկան բռնությունների զոհերի: Henaran.am-ի հետ զրույցում “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների ” հասարակական կազմակերպությունների կոալիցիայի անդամ  Աննա Նիկողոսյանը տեղեկացրեց ակցիայի բուն նպատակը. “Ընտանեկան բռնության մասին օրենքը մերժվել է կառավարության կողմից, և այս ակցիան նպատակ ունի ազդելու կառավարության որոշման վրա, որ […]

Հայրիկյանի վրա կրակողը վախենում է քրեական աշխարհից /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ասաց, որ նոր է գիտակցում, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանի ներքաշել է վատ իրավիճակի մեջ: “Ես պիտի ներողություն խնդրեմ ոչ միայն Հայրիկյանից, այլ Վարդանից “,-ասաց նա: Պատասխանելով մեղադրողի հարցին Պողոսյանը մեկ անգամ եւս ասաց, […]

ՄԻՊ-ը ` պեդոֆիլիայի եւ միասեռական ընտանիքների օրինականացման համա՞ր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ “Խտրականության դեմ” օրենքի նախագիծ է մշակվել: “Բարեփոխում” ՀԿ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների եւ գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով օրինագծին, նշեց, որ այն պարունակում է վտանգներ միասեռականության, պեդոֆիլիայի եւ միասեռական ընտանիքների օրինականացման առումով: “Վերջին տարիներին Հայաստանը մի քանի օրենքներ է ընդունել, որոնք ոչ բացահայտ, […]

Վերջ “copy- paste”-ին

Կառավարության հերթական նիստում այսօր որոշում ընդունվեց հավանություն տալ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի,  Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի  հեղինակած ՛՛Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին՛՛ օրենքի նախագծին:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ խնդիրը գալիս է հենց լրատվական դաշտից: ՛՛Սա վերաբերում է հեղինակային իրավունքների պաշտպանությանը բոլոր այն դեպքերում, […]

Սենսացիոն ցուցմունք. Հայրիկյանի անզգուշության պատճառով փամփուշտը կպավ նրան /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շաորւոնակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը: Նախորդ նիստում ցուցմունք տվեց ամբաստանյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Մյուս ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանի  ու Սամվել Հարությունյանի ցուցմուքները դատարանը կլսի այս նիստում: Խաչիկ Պողոսյանը պատմեց, որ Սամվել Հարությունյանին “շուտվանից գիտի”: Մի օր եկավ ասաց, […]

Խաչիկյանը չի՞ հետաքրքրում

Վաղը հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  կշարունակվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին: Հիշեցնենք նաեւ, որ դտական նիստերը անց են կացվում  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում, […]

Գորիսի դեպքերն ու “օֆշորային գոտին”. ոստիկանապետը խոսեց /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 19-ին Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է “օֆշորային” սկանդալին, ինչպես նաեւ Գորիսի դեպքերին: Տեքստը եւ տեսանյութը 1in.am-ի: – Պարոն ոստիկանապետ, 2008-ին անհամաչափ ո՞ւժ է կիրառվել, եւ ոստիկանությունն իրեն մեղավոր համարո՞ւմ է: – Ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետեւ այդ միջոցառմանը չեմ մասնակցել, ես չեմ կառավարել, ես էլ Ձեզ նման եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում՝ […]

“Օմբուդսմենի գրասենյակի կադրերի պետը էնքան ա հաբռգել”. բաց նամակ

Henaran.am-ի խմբագրությունն այսօր էլ. փոստով բաց նամակ է ստացել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման, ամբողջությամբ: Հավելենք, նամակն անստորագիր է. “Տեղեկացնում ենք ձեզ, որ օմբուդսմենի գրասենյակի կադրերի պետը ենքան ա հաբռգել, որ ինքն է որոշում թե ով ինչ անի բոլոր գրասենյակներում: Ունենալով օմբուդսմենի վստահությունը չարաշահում է դա եվ տեղի անտեղի մարդկանց ազատել տալիս իրենց պաշտոններից, գոռում: […]

Կիսագրագետ բռնապետությունը կուղարկվի պատմության աղբանոց

Թուրքիայում բռնկված հասարակական շարժումները ինչպիսի ազդեցություն կունենան Հայաստանի և Ադրբեջանի վրա: “ Իմ կարծիքով Թուրքիայում տեղի է ունենում առողջ պրոցես, այնտեղ ձևավորվում է միջին դաս, որը ուղղակի քաղաքացիական ազատություններ է պահանջում և հասնելու է իր ուզածին”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող “Գեյզիի” շարժմանը:  Փորձագետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի