18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գեներալ Երանոսյանը այգիներ չունի.Աշոտ Ահարոնյան

“Գեներալ Երանոսյանը Հայաստանի որևէ տարածքում, մասնավորապես Գայի գյուղում ծիրանի այգիներ չունի”,-Henaran.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ոստիկանության լրատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, այսօր առավոտյան Henaran.am-ի խմբագրություն զանգահարած գյուղացին ահազանգել է, որ Արմավիրի մարզի Գայի (Խաթունարխ) գյուղի ճանապարհը արդեն մի քանի օր փակ է ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լյովայի` Լևոն Երանոսյանին հրահանգով

Մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ նշել է, որ գեներալ Լյովա Երանոսյանը դա արել է իր բազմահեկտար տարածքների բերքը վաճառելու նպատակով:

Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանների քանակը պայմանավորված է նրանով, որ այդտեղ մեծածախ առևտրի կետ կա և մարդկանց  հոսքի հետ կապված՝ կարգը պաշտպանելու նպատակով ավելի մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում:

Ի դեպ, հիշեցման կարգով Աշոտ Ահարոնյանը հիշատակեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կոչը. “ՀՀ ոստիկանապետը բոլոր ոստիկաններին կոչ է արել այս շրջանում գյուղմթերքներ տեղափոխող մարդկանց լրացուցիչ անհանգստություն չպատճառել ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ