27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախկին վարչապետը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ով մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու, ընտրողներին կաշառք բաժանելու մեջ, դատապարտել են հինգ տարվա ազատազրկման, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախկին վարչապետը համաձայն չէ դատարանի որոշման հետ եւ պնդում է, որ ինքը քաղաքական հալածանքների զոհ է, որոնք իրականացնում են Վրաստանի ներկայիս իշխանությունները:

“Գայի” աշխատակիցների անգրագիտության հետևանքները. ահազանգ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Արման Ղուկասյանը այսօր զանգահարեց Henaran.am-ի խմբագրություն ահազանգելու ճանապարհային ոստիկանության հերթական “անհեթեթ” գործողության մասին: 2007 թվականին Ղուկասյանը վաճառել է իր “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան կատարելով բոլոր օրինական գրանցումները.”Հիմա ինձ “Գայ”-ի վարչությունից թուղթա եկել, որ 2014 թվականին 10 օր մեքենան առանց պայմանագրի վարվելա՝ 5 հազար դրամ տուգանք”,-ասաց նա: Ղուկասյանը տեղեկացրեց, որ ինքը այսօր […]

Ինչու են ճանապարհային ոստիկանության տեսուչներն ազատվել զբաղեցրած պաշտոններից /վիդեո/

Օրերս ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ցուցում տվեց` կտրուկ բարելավել ծառայության որակը, շեշտելով, որ այլևս չի հանդուրժվելու նույնիսկ որևէ զանցանք: Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության կապակցությամբ ծառայողական քննություն էր իրականացվել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Գևորգ Ասլանյանի և Հայկ Հարությունյանի նկատմամբ: […]

Բուդաղյանները վճռական են տրամադրված

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դիմել է Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության  դատարանի որոշումը` կասեցնելու գործի քննությունը, մինչեւ քննիչը կներկայացնի գործին առնչվող բոլոր նյութերը: Ըստ փաստաբանի, դատարանում բողոքարկելով քննիչի գործողությունները` հույս ուներ, որ արդարարադատություն կիրականացվի, սակայն այս 4 ամիսների ընթացքում ոչ մի բան չփոխվեց: Մասնավորապես, Արաբկիր եւ […]

Տղամարդը հայտնվել է բանտում` տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար

Բեռլինի բնակիչներից մեկն ամեն շաբաթ Բեռլինից գնացել է գերմանական Հագեն քաղաք` առանց վճարելու տրանսպորտի ուղեվարձը: Նա ամեն շաբաթ գնացել է կնոջ գերեզմանին այցելության, ով մի քանիտարի առաջ մահացել է ծանր հիվանդության արդյունքում: Հերբերտի խոսքով` կնոջ մահից հետո ամեն ինչ խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքը, սկսել բնակվել բարեգործական կացարաններից մեկում: Եւ ամեն անգամ նա […]

Հայաստանում դատավորներն աշխատում են ծանրաբեռնված

Հայաստանում առկա 230 դատավորի հաստիք կա, որի  98 տոկոսը համալրված է: Մեր երկրում  100.000 քաղաքացու բաժին է ընկնում 6,1 դատավոր, Եվրոպայում՝ 100.000-ին 21,6 դատավոր: Սա նշանակում է, որ Հայաստանում դատավորներն աշխատում են ծանրաբեռնված: Այս տվյալները հրապարակեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը՝ Աղվերանում՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված “Դատական գործերի […]

Փորձել են ինքնաթիռ գրավել

Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ժնեւում, քանի որ անհայտ անձինք փորձել են գրավել ինքնաթիռը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռից ազդանշան է եկել, որ ինքնաթիռի սրահում փորձ է արվում գրավել ինքնաթիռը: Փորձը, բարեբախտաբար կանխվել է, ինքնաթիռի բոլոր ուղեւորները անվտանգ կերպով տարհանվել են:  Այժմ Ժնեւի օդանավակայանը փակ է, տեղում աշխատում […]

Դատարանը տուգանել է ծնողներին, ովքեր թույլատրել էին իրենց 13-ամյա դստերը սեքսով զբաղվել /16+/

Բավարիայում 13-ամյա աղջնակը, նախքան իր 16-ամյա ընկերոջ հետ սեքսով զբաղվելը, որոշել է թույլտվություն ստանալ ծնողներից: Դատարանում արդեն ծնողներն ասել են, որ իրենք փորձել են համոզել իրենց դստերը չանել նման բան, սակայն դա նրանց չի հաջողվել, աղջիկն անդրդվելի է մնացել: Դրանից հետո իրենք թւոյլ են տվել երեխային սեռական հարաբերություններ ունենալ իր սիրելիի հետ: Սակայն մինչ սեռական […]

Ռուսաստանում կարգելեն մանկական գեղեցկության մրցույթները

Ռուսաստանի Պեդդումայի մի շարք պատգամավորներ օրինագիծ են մտցրել, համաձայն որի` անհրաժեշտ է արգելել երեխաների շրջանում գեղեցկության մրցույթներ անցկացնելը, գրում է Forbes.ruժ-ն: Ըստ նրանց` նմանատիպ մրցույթներն ազդում են երեխաների թե հոգեբանության, թե առողջության եւ թե բարոյական զարգացման վրա: Երեխաներին նման մրցույթների մեջ ներգրավելու դեպքում այսուհետ մարդիկ կտուգանվեն 4-5 հազար, իսկ մրցույթների կազմակերպիչները` 40-50 հազար ռուբլիով:

Անիին ապտակել են, վերցրել տեսախցիկը /վիդեո/

Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում լրագրող Անի Գևորգյանը, ում նկատմամբ իր խոսքով` փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում բռնություն էր կատարվել, պատմեց դեպքի մանրամասները: Անին հայտնեց, որ իրեն ապտակել են, վերցրել տեսախցիկը, իսկ երբ հետ են վերադարձրել, հիշողության քարտը դատարկ է եղել: Անին չի բացառում, որ բարձրացված մեծ աղմուկից հետո որոշ մարդկանց կպատժեն. ”Այն աղմուկը, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված