15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատարանը տուգանել է ծնողներին, ովքեր թույլատրել էին իրենց 13-ամյա դստերը սեքսով զբաղվել /16+/

Բավարիայում 13-ամյա աղջնակը, նախքան իր 16-ամյա ընկերոջ հետ սեքսով զբաղվելը, որոշել է թույլտվություն ստանալ ծնողներից: Դատարանում արդեն ծնողներն ասել են, որ իրենք փորձել են համոզել իրենց դստերը չանել նման բան, սակայն դա նրանց չի հաջողվել, աղջիկն անդրդվելի է մնացել: Դրանից հետո իրենք թւոյլ են տվել երեխային սեռական հարաբերություններ ունենալ իր սիրելիի հետ:

Սակայն մինչ սեռական հարաբերություն ունենալը մայրը երեխային տարել է գինեկոլոգի մոտ, ով հակաբեղմնավորիչներ է նշանակել աղջկան:

Երբ գործը հասել է դատարան, եւ դատավորն ասել է մորը, որ օրենքով չի թույլատրվում 13 տարեկան երեխային սեքսով զբաղվել, կինը պատասխանել է, որ ինչ օրենք էլ ընդունվի, միեւնույնն է` հորմոններն անելու են իրենց գործը:

Դատարանն անչափահասի ծնողներին տուգանել է 3 հազար եվրոյով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ