24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի կիբերհարձակումներից հետո. /Տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես մեղադրել է Չինաստանին ընտրական հանձնաժողովի դեմ «չարամիտ» կիբեր արշավների հետևում կանգնած լինելու մեջ: Կիբերհարձակումների համար պատժամիջոցների են ենթարկվել երկու մարդ և մեկ ընկերություն։ Փոխվարչապետ Օլիվեր Դաուդենը կասկածում է, որ Պեկինը փորձել է ծանոթանալ պոտենցիալ 40 միլիոն ընտրողների տվյալներին: Մեծ Բրիտանիայում Չինաստանի դեսպանատունը ասում է, որ դրանք «բոլորովին անհիմն» պնդումներ են և […]

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայում կրակը դադարեցնելու մասին բանաձեւ է ընդունել. /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նախորդ անգամվա նման վետո չդրեց այդ միջոցառման վրա: Այն նաև պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին: Սա առաջին դեպքն է, երբ խորհուրդը կոչ է անում դադարեցնել կրակը հոկտեմբերին պատերազմի սկսվելուց հետո մի քանի անհաջող փորձերից հետո: Իսրայելի […]

Սայմոն Հարիսը կդառնա Իռլանդիայի ամենաերիտասարդ վարչապետը. /Տեսանյութ/

Կուսակցության ղեկավարությունը ստանձնելուց հետո Հարիսը կընտրվի որպես Իռլանդիայի ամենաերիտասարդ վարչապետը: Նշենք, որ խորհրդարանի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 9-ին: 37-ամյա երիտասարդն հայտնել է, որ իր համար բացարձակ պատիվ է կուսակցության ղեկավար նշանակվելը: Սայմոն Հարիսը կփոխարինի Լեո Վարադկարին, ով չորեքշաբթի օրը անսպասելիորեն հրաժարական տվեց՝ ասելով, որ կուսակցությունն ավելի լավ կկառավարվի մեկ այլ ղեկավարի կողմից: Հարիսը նշել է, […]

Սաուդյան Արաբիայում ստեղծել են առաջին մարդանման ռոբոտը, ում արգելված է խոսել որոշակի թեմաներով. /Տեսանյութ/

Սառա անունով հումանոիդ ռոբոտը 25 տարեկան է, կրում է սաուդյան հագուստ, սակայն այդ ամենը նորություն չէ: Ռոբոտի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն չի կարող խոսել սեքսի կամ քաղաքականության մասին, քանի որ սաուդցի կին է։ Էր Ռիադում տեղակայված QSS AI & Robots ընկերության գլխավոր տնօրեն Էլի Մետրին Business Insider պարբերականին ասել է, որ այդ թեմաները […]

Հրեաները ցանկանում են տներ կառուցել Գազայում և ապրել այնտեղ. /Տեսանյութ/

78-ամյա Դանիելլա Վայսը Իսրայելի հրեաների վերաբնակեցման շարժման առաջնորդն է: Տատիկն ասում է, որ արդեն ունի 500 ընտանիքների ցուցակ, ովքեր պատրաստ են անմիջապես Գազա տեղափոխվել: Տիկին Վայսը ղեկավարում է արմատական վերաբնակիչների կազմակերպությունը, որը կոչվում է Նաչալա կամ հայրենիք: Տասնամյակներ շարունակ նա հրեական բնակավայրերի սկիզբն է դրել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում, պաղեստինյան հողում, […]

Ռուսաստանը չորս տղամարդու ահաբեկչության հոդվածով մեղադրանք է առաջադրել. /Տեսանյութ/

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլում» պետք է լիներ «Պիկնիկ» խմբի համերգը, սակայն ներխուժել են մի խումբ զինված մարդիկ և սկսել են կրակել։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հարձակվողները զինված են եղել «Կալաշնիկով» ինքնաձիգներով, ունեցել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը ահաբեկչության վայր է ժամանել արտակարգ դեպքի մասին հաղորդագրությունից 5 […]

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԱՄՆ-ի բանաձևի վրա. /Տեսանյութ/

Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի բանաձևի վրա, որը կոչ էր անում «անհապաղ և կայուն հրադադար» հաստատել Գազայում Իսրայել-Պաղեստին պատերազմի ֆոնին: Նշենք, որ ԱՄՆ-ի բանաձևը Գազայում կրակի անհապաղ դադարեցումը կապում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից բաղկացած քվեարկությունը եղել է 11 կողմ, երեքը դեմ և մեկ ձեռնպահ։ […]

Ապօրինի ներգաղթյալները շարունակում են գալ Անգլիա. /Տեսանյութ/

Չորեքշաբթի Անգլիայի ափերին 514 անօրինական ներգաղթյալներ տեղափոխող տասը նավ է կայանել։ Այս տարի դա ռեկորդային է մեկ օրում թագավորություն ժամանած անօրինական ներգաղթյալների թվով։ Նախորդ տարիներին այն կարող էր գերազանցել օրական 1000-ը: Ըստ Բրիտանայի ՆԳՆ վիճակագրության՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լա Մանշով թագավորություն է անցել ընդհանուր առմամբ 4043 անօրինական ներգաղթյալ՝ 10%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն […]

Բոսնիա և Հերցեգովինան բանակցություններ կսկսի Եվրոմիությանը միանալու համար. /Տեսանյութ/

Բոսնիա և Հերցեգովինան պետք է սկսի ԵՄ անդամակցության բանակցությունները՝ դաշինքին միանալու պաշտոնական դիմումից ութ տարի անց։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը՝ ԵՄ գործադիր մարմինը, խորհուրդ է տվել սկսել բանակցությունները: ԵՄ առաջնորդներն այժմ իրենց հավանությունն են տվել ծրագրին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է երկրի ղեկավարներին՝ ասելով. «Ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»։ Նա լուսանկար է հրապարակել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված