ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել

«Հրապարակ»-ը գրում է. «Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել: […]