17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կարեն Անդրեասյանը մտադրություն չունի

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Արդարադատության նախարար, իր մտերիմ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ