22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտոնը պահելու համար. Սյունիքի մարզպետը վախենում է, որ իրեն էլ կհասնեն

«Փաստ»-ը գրում է. «Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում ձերբակալել են ոչ միայն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանին ու այլ աշխատակիցների, այլև երկու ուսանողների։ Նրանցից մեկը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրն է, մյուսը՝ քպական պատգամավոր Դավիթ Դանիել յանի ընկերը։ Հեռակա բաժնում սովորող ուսանողներին արդեն ազատ են արձակել, քանի որ մեղադրանքը նույնիսկ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին է անլուրջ […]

Շատ լավ հասկանում են՝ ինչ նպատակ ունի Սամվել Բաբայանը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախի ներկայացուցչությունում հավաք է նշանակված, որին պետք է մասնակցեն ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը, կառավարության որոշ անդամներ, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կուսակցությունների եւ խմբակցությունների ղեկավարները։ Վերջին ժամանակներս այս ֆորմատով բազում հանդիպումներ են անցկացվել, նախաձեռնությունն Արցախի նախագահի կողմից է եղել: Հանդիպումներին անդրադարձ են կատարում արցախցիների ընթացիկ, սոցիալական խնդիրներին, քննարկում իրենց ապագա անելիքները եւ նման այլ […]

Հաշվետվություն են ուզում

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ սահմանել, որ մի շարք սահմանադրական եւ ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւս հաշվետու լինեն խորհրդարանին։ Գործող կարգավորմամբ, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ ղեկավարները  պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին, որը […]

Քպ-ական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է այլ պաշտոնյաների. ով է հաջորդը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ քպական աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս […]

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը

Պատերազմից հետո Շուշի գնալու իր տան ճանապարհից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի հետ խզվել է ընտանիքի կապը, 3 ամիս է՝ ընտանիքը չի կարողանում Բաքվի բանտում պահվող տղամարդու հետ կապ հաստատել։ Վիգենի կինը` Լինդա Էուլջեքչյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու երեխաները ամիսներով ընտանիքի հոր ձայնը չեն լսել։ Գերու ընտանիքը չարագույժ կասկածներ ունի․ արդյո՞ք ողջ է ընտանիքի հայրը, […]

Ծառայության մեջ գտնվող ոստիկանը մուղամ է լսում. Oragir.News/Տեսանյութ/

Էջմիածին քաղաքի ոստիկանության բաժանմունքի ոստիկաններից մեկը` Լուսինե Չոբանյանը, ծառայության մեջ գտնվելու ընթացքում մուղամ է լսում ու մուղամի տակ տեսանյութ նկարում։ «Պատկերացնում եք ինչքան պարապ են, որ մուղամ են պրոպագանդում։ Մինչդեռ իրենց գործառույթը լրիվ այլ բան պիտի լիներ, բայց դե ունենք այն, ինչ ունենք»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է մեր աղբյուրը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Լուսինե Չոբանյանը […]

Արման Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հանցանքները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։ Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան  վերացում […]

Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։ Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։ Իրավապահ […]

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի լիազորությունները դադարեցվեցին

Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորի՝  Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց  Արդարադատության նախարարության  միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Հայտնել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։ «Դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին»։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի