09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի իշխանությունները մենակ են թողել գերիներին․ ահազանգում է լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը

Պատերազմից հետո Շուշի գնալու իր տան ճանապարհից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի հետ խզվել է ընտանիքի կապը, 3 ամիս է՝ ընտանիքը չի կարողանում Բաքվի բանտում պահվող տղամարդու հետ կապ հաստատել։ Վիգենի կինը` Լինդա Էուլջեքչյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու երեխաները ամիսներով ընտանիքի հոր ձայնը չեն լսել։ Գերու ընտանիքը չարագույժ կասկածներ ունի․ արդյո՞ք ողջ է ընտանիքի հայրը, ինչ է եղել նրա հետ․․․

«Երբ վերջին անգամ խոսեցինք Վիգենի հետ, նա գոռում էր, լաց էր լինում, ասում էր՝ դուք չգիտեք՝ ես ինչի մեջով եմ անցնում հիմա։ Նրա համար շատ դաժան էր, որ Հայաստանը նրան մենակ թողեց (նկատի ունի ՀՀ կառավարությանը- խմբ․), իրենով այլևս չի հետաքրքրվում, գերեվարվել ու լքված է մնացել» ,- մեզ հետ զրույցում ասաց նրա կինը։

Ընտանիքը՝ ԿԽՄԿ-ի հետ մշտապես կապի մեջ է։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն Էուլջեքչյաններին խաղաղեցնում են՝ ասելով, որ գերու հետ ամեն բան լավ է, բայց ընտանիքն այլ համոզմունք ունի ու չունի առայժմ վատ մտքերը ցրող որևէ փաստարկ․ եթե լավ է, ապա ինչո՞ւ չեն կարողանում ամսիներ շարունակ կապ հաստատել Վիգենի հետ։

Հիշեցնենք, լիբանանահայ Վիգեն Էուջեկչյանը Մարալ Նաճարեանի հետ գերեվարվեց Շուշի գնալու ճանապարհին, պատերազմի դառն օրերին այնտեղի տունը թողել փախել էին Հայաստան, իսկ նոյեմբերի 9-ից հետո, երբ մեքենայով փորձել էին վերադառնալ Շուշիի իրենց տնից իրերը բերելու՝ գերեվարվել էին ազերի զինվորականների կողմից։ 2 տարի անց բանտից Մարալ ազատ արձակվեց եւ վերադարձվեց Հայաստան, իսկ Վիգենը այդպես էլ Բաքվի բանտում մնաց։

Ընդգծենք, 2023 թ․ դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված է եղել ադրբեջանական կողմի հրապարակած վերադարձվող գերիներ նախնական ցուցակում, սակայն վերջում իրավիճակ է փոխվել շատ անհասկանալի ձևով ու նրան պահել են Բաքվում։ «Այդ «առևտուրի» ժամանակ Վիգենի անունը փոխեցին։ Երբ նրան հետ տարան դեպի բանտ ու ամուսինս զանգեց մեզ, շատ տխուր էր։ Անընդհատ հարցնում էր, թե ինչո՞ւ իր անունը վերջին պահին փոխեցին, բայց առ այսօր հարկ չհամարեց մեզ բացատրություն տալ» ,- ասաց տիկին Լինդան։

Նշենք, որ մի քանի տարի առաջ Էուլջեքչյանը Լիբանանից գալուց հետո ՀՀ քաղաքացիություն էր ստացել. 2019-իտռեղափոխվեց Շուշի։ 2020թ նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին մեր հայրենակցին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ