03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քպ-ական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է այլ պաշտոնյաների. ով է հաջորդը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ քպական աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:

Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ