02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ցավդ տանեմ, ես ինչ իմանամ, Աղվան Գառնիկիչ, Բոգոյին կանչեք հարցրեք, ես ինչ իմանամ՝ ում անունով ինչ է…» Սամվել Ալեքսանյան /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շարունակում է ցուցմունք տալ դատարանում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործի շրջանակում:

Դատարանում Աղվան Հովսեփյանը Սամվել Ալեքսանյանին հարց ուղղեց, թե ճանաչու՞մ է «Բոգո»-ին, ո՞վ է նա և ի՞նչ է նրա անունը: «Բոգոն իմ ընկերն ա, ոնց չեմ ճանաչում, Բոգոյին սաղ կյանք հենց Բոգո ենք ասել, անունը կարծեմ Ռոբերտ է, եթե չեմ սխալվում, բայց Բոգո ենք ասում, լրիվ անունը չեմ կարա ասեմ»,- նշեց Ալեքսանյանը:

Աղվան Հովսեփյանը հարց ուղղեց, թե «Նիգ-Ապարան» հայրենակցական միության միջոցառումները ո՞ր հեռուստաընկերությունն է լուսաբանել, տեղյա՞կ է, որ որոշ բաժնեմաս՝ շուրջ 30 տոկոսը, նշված Բոգոյի անունով է եղել ձևակերպված:

«Ցավդ տանեմ, ես ինչ իմանամ, Աղվան Գառնիկիչ, Բոգոյին կանչեք հարցրեք, ես ինչ իմանամ՝ ում անունով ինչ է, Բոգոյին կանչեք հարցաքննեք»,- պատասխանեց Ալեքսանյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ