23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՔՊ-ն մերժեց Արփի Դավոյանին և մյուսներին

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշվեր ՀՀ Արդարադատության նախարարի նշանակման հարցը:

Նիստը պետք է երեկ կայանար, սակայն Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի պատճառով այն հետաձգվել էր:

ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ կայքի  աղբյուրները հայտնել են, որ փակ նիստի ընթացքում Արդարադատության նախարարի հարցում իշխող ուժի ղեկավար կազմը մերժել է բոլոր թեկնածուներին:

«Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն նախարարի տարբեր թեկնածուներ է քննարկել՝ Արփի Դավոյան, Արուսյակ Ջուլհակյան, Վլադիմիր Վարդանյան, Հերիքնազ Տիգրանյան, քննարկվել է նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրանց թեկնածությունները քվեարկվել են և մերժվել:

Կայքն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնել է, որ գոհ է Գրիգոր Մինասյանի աշխատանքից և պետք է արժանի թեկնածու գտնել:

Ինչպես արդեն հայտնել էինք, Արփի Դավոյանի լոբբինգով ՔՊ-ում զբաղվում էր հենց ինքը՝ Դավոյանը, որի բաղձալի երազանքն է արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ինչպես նաև նրա մտերիմ Անդրանիկ Քոչարյանը։ Բայց նրանք պարտվեցին իրենց թիմի ներսում:

Մեր իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ հայտարարվել է, թե մինչեւ վարչության՝ մյուս երեքշաբթի կայանալիք նիստը ՔՊ-ից կարող են նոր թեկնածուներ առաջադրել:

Հավելենք, որ պաշտոնական տեղեկության համաձայն, հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կադրային բնույթի հարցեր»,-գրում է կայքը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ