19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Նոր վիրուսն «անջատում» է հեռախոսն ու շարունակում հետևել օգտագործողներին

Հակավիրուսային ծրագրային ապահովում մշակող AVG ընկերությունը հայտնաբերել է նոր Android-վիրուս, որը տպավորություն է ստեղծում, թե սմարթֆոնն անջատվել է ու շարունակում է հետևել օգտագործողներին։ «Android/PowerOffHijack.A» կոչվող վիրուսը ինֆորմացիա է հավաքում օգտագործողի գտնվելու վայրերի, հաղորդագրությունների ու զանգերի մասին։ Այն կարող է նույնիսկ լուսանկարներ անել։ AVG-ի մասնագետների խոսքով՝ վիրուսով արդեն վարակվել է նվազագույնը տասը հազար սմարթֆոն։ Այն տարածվում է […]

Հաքերները կոտրել են Forbes-ի կայքը հատուկ նպատակով

Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը, հաղորդում է The Washington Post-ը` նկատելով, թե հաքերները ցանկացել են տեղեկություն ստանալ ԱՄՆ-ի ֆինանսական ու պաշտպանական ընկերությունների մասին։  Ի դեպ, վիրուսի զոհ կարող էին դառնալ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Forbes-ի կայք այցելած օգտագործողները։ 

Facebook-ը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ադրբեջանցիների կատաղության նոպան

Ֆեյսբուք  սոցիալական կայքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Այս հանգամանքը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, որոնք սկսել են գրոհել էջը` վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Ադրբեջանական կայքերը եւս անդրադարձել են այս նորությանը: Oxu.Az-ը գրել է, որ Ադրբեջանում 1.5 միլիոն մարդ է օգտվում Ֆեյսբուքի ծառայություններից եւ սոցկայքի կողմից այս քայլը […]

Կյանքդ` 3 տուփ կարագի դիմաց. տարեց կինը կաթվածահար է եղել /վիդեո/

3 տուփ կարագի արժեքը Մոսկվայում մոտ 300 ռուբլի է: Հենց այդքան է կազմել տարեց կնոջ կյանքի գինն այստեղ: Նախօրեին Մոսկվայի “Մագնիտ” սուպերմարկետում 82-ամյա Ռաուզա Գալիմովային կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ նրա մոտ 3 տուփ կարագ տեսնելով` մեղադրել գողության մեջ: Կինը ասել է, որ չի տեսել դրանք, խնդրել է թույլ տալ իրեն վճարել դրանց դիմաց, […]

500 մլն օգտատեր՝ աշխարհի բոլոր կետերից. այսօր Ֆեյսբուքի ծննդյան օրն է

2004-ի հունվարի 4-ին ստեղծվեց ներկայումս ամենախոշոր սոցիալական սանցը` Ֆեյսբուքը: Այն ստեղծվել է Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից։ 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն […]

ԱՄՆ-ը ինքնաթիռների միջոցով բջջային հեռախոսներից տվյալներ է հավաքում

ԱՄՆ լրատվամիջոցներում հայտնվել է բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների գաղտնալսման նոր տեխնոլոգիայի մասին տեղեկատվություն։ ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում, և որոնք նման են բջջային կապի աշտարակների։  The Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական կարգադրիչների ծառայության կողմից 2007 թվականից: Սարքավորումը, […]

Թմրամիջոցներ՝ ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով

Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 10 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հայկ Մ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 10 մլ. ներարկիչ` 1.8 մլ. ՛՛սուբոտեքսի՛՛ և բենզինի խառնուրդով, իսկ տաբատի գրպաններից` փաթեթներ` 2.44 և 1.54 գ դեղնականաչավուն զանգվածներով: […]

Պակիստանում սուգ է հայտարարվել. 131 հոգի սպանվել է /վիդեո/

Նախօրեին “Թալիբան” խմբավորման զինված ահաբեկիչները ներխուժել են Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարան և գերի վերցրել 500 հոգու: Իրավապահները գրոհել են ռազմական ուսումնարանը, ազատել պատանդներին, սակայն ահաբեկիչների գործողությունների արդյունքում 131 մարդ է սպանվել, որոնցից 100-ը ուսումնարանի աշակերտներն են, հայտնում է РИА Новости-ն: Իրավապահների գործողությունների արդյունքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է “Թահրիք ի […]

Տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների միայն 10 տոկոսն է աշխատանք գտնում

 “Սինոփսիս Արմենիա” ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով ՏՏ ոլորտի կրթական մակարդակից ու խնդիրներից, նշել է, որ տեխնիկական ուղղվածության բուհեր ավարտածների տասը տոկոսն է միայն աշխատանք գտնում, ինչը շատ ցածր ցուցանիշ է: “Սա պայմանավորված է երկու օբյեկտիվ պատճառով, պրոֆեսորադասախոսական կազմի խնդիրը, որոնք պետք է պարբերաբար որակավորման կուրսեր անցնեն, եւ բուհերի […]

՛՛Ֆեյսբուքը՛՛ մեր տվյալներն օգտագործել և շարունակելու է օգտագործել /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ 2015 թ. հունվարի 1-ից ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականության կիրառումը, որը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատիրոջը հարցնելու, խոսում են այն մասին, որ ՛՛Ֆեյսբուքն՛՛ այդ տվյալներն օգտագործել և շարունակելու է օգտագործել գովազդի համար: ՛՛Օգտվում է մեր տվյալներից, որպեսզի գումար աշխատի: Վերջերս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի