10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արդարադատություն Հայաստանում կա, բայց…

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանն այսօր տարեվերջյան ասուլիս ունեցավ: Պատասխանելով լրագրողի  հարցին, թե արդյո՞ք  ՀՀ-ում գոյություն ունի արդարադատություն,նախարարը ասաց. «Արդարադատություն ՀՀ-ում կա, բայց այն շատ խնդիրներ ունի ու կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է՝ թե՛ դուք, թե՛ ես. միայն նախարարը չէ պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»:

Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ բավականին բարդ է գլխավորել մի ոլորտ, որտեղ, ինչպես բոլորն են ասում, արդարության հետ կապված տաբեր ընկալումներ կան:
«Օբյեկտիվորեն պետք է ասեմ՝ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ՝ դատական, քրեակատարողական, հարկադիր կատարման ոլորտներում, որովհետև թերություններ չեն կարող չլինեն, բայց կան համակարգային խնդիրներ, որոնց ուղղությամբ մենք անելիքներ ունենք ու Սահմանադրական փոփոխություններով բազմաթիվ անելիքներ ունենք»,-ընդգծեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ