24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հրդեհը խլել է տանտիրոջ կյանքը

Հունվարի 27-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագարակ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am –ին տեղեկացնում են, որ գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից մահացել է տանտերը՝ 1973 թ. ծնված Գեորգի Ազիզբեկյանը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, մարտական 1 […]

Երիտասարդը “Համեր”-ից վայր է ընկել ու մահացել

Հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, 1990 թ. ծնված Նարեկ Զ.-ն Երևան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, ընթացքի ժամանակ, վայր է ընկել Ալվինա Հ.-ի կողմից վարած “Համեր H-2”  մակնիշի ավտոմեքենայի ոտնակի վրայից և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Henaran.am-ին  հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ […]

ՄԱԿ-ի փոստային կենտրոն կոկային են “առաքել”

Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի փոստի ընդունման կենտրոնում հայտնաբերել է ծանրոցներ` 16 կգ կոկայինով, հայտնում է  “Associated Press”-ը: Թմրանյութը Մեքսիկայից բերված սպիտակ փաթեթներով է եղել` դրսից փաթաթված դիվանագիտական ստանդարտ ծանրոցների նման: ՄԱԿ-ի աշխատակիցների մոտ կասած է  առաջացրել ծանրոցների վրա դրոշմած ՄԱԿ-ի կնիքների վավերականությունը: Բացի այդ` դրանցից ոչ մեկի վրա նշված չի եղել ուղարկողի հասցեն: Փաթեթների ներսում […]

Հայտնաբերվել է 39-ամյա Գեւորգի այրված դիակը

Հունվարի 27-ին, ժամը 08.37-ին արտակարգ իրավիճակների նախարարություն` տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972թ. ծնված Գեուրգի Ազիզբեկյանի այրված դին:

Ավտոճանապարհները համարյա բաց են

Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը:  

Հարբած մոր պատճառով 1,5 տարեկան երեխան ցրտից մահացել է

Մոր անուշադրության պատճառով երեխան մահացել է սեփական տան պատուհանների տակ Ռուսաստանի Պերմ քաղաքում: Մայրը պատժել է  որդուն խաղալու ընթացքում աղմկելու համար եւ դուրս արել տնից թեթեւ հագուստով: Երեխան, չկարողանալով բացել ծանր դուռը, սառել է դրսում: Անփույթ մայրը երեխայի մասին հիշել է ժամեր անց, երբ նա արդեն մահացած է եղել: Երեխայի դին` տնային հագուստով, գտել են […]

Գողերը մտածված են գործել, բայց “պոչ” թողել են

Հունվարի 22-ին ‘’Արզնի կաթ’’  ընկերությունում կատարված գողության մասով քրեական գործ է հարուցվել Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժանմունքում` Քրօր 177 հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, նշելով, որ գործի առնչությամբ նախաքննություն է կատարվում: ‘’Արզնի կաթ’’ ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ գողերը […]

Մահացել է Սաակաշվիլիի խորթ հայրը

77 տարեկանում մահացել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորթ հայրը` Զուրաբ Կոմետիանին, հայտնում է “Ambebi.ge” ինտերնետ պորտալը: Նա ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է: Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Սաակաշվիլիի իսկական հայրը` Նիկոլոզը, բժիշկ է եղել: Նա լքել է ընտանիքը` որդու ծնվելուց մի քանի ամիս առաջ եւ նոր ընտանիք կազմել: Միխեիլ Սաակաշվիլիին դաստիարակել են մայրը` […]

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել: Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` առաջին ցնցումները տեղի են ունեցել Վերոնայից ոչ հեռու` 10 կմ խորությամբ, տեղեկացնում  է “ИТАР ТАСС”-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հյուսիսային Իտալիայի մի քանի քաղաքներում: Բնակիչներն էվակուացվել են: Առայժմ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված