09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել Արաքսի Պետրոսյանը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հաստատել են, որ պայթյունի հետեւանքով մահացել է ազգությամբ հայ Արաքսի Պետրոսյանը: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, Հալեպում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում երեք մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են, տեղեկացնում է լիբանանյան “Ալ-Մանար” հեռուստաընկերությունը: Վարչակարգի զինված հակառակորդները կրկին որպես թիրախ են ընտրել անվտանգության ուժերի հաստատություն քրիստոնեական թաղամասում: […]

Դամասկոսի անվտանգության ուժերի շենքի մոտ պայթյուններ են տեղի ունեցել

Հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ, ինչպես նաեւ խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների արդյունքում, հաղորդում է “BBC”-ն: Պայթյունները բնութագրվում են որպես ահաբեկչություն: Հետաքննության նախնական տվյալները վկայում են, որ պայթեցվել են մեքենաներ, որոնց մեջ ռումբեր են տեղադրված եղել: Գրոհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղի բանկիչները եւ ընդդիմությունը հայտնում են, որ պայթյուններից տուժել […]

ԵՊՀ ուսանողուհին ցած է նետվել 12-րդ հարկից, 3-րդ հարկում կանգ առել

Մարտի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում Շտապ օգնության ենթակայանից ահազանգել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: news.armeniatv.com-ը նշում է, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդման համաձայն, […]

Դարձյալ քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա գտնվող ժայռը կրկին անհանգիստ է: Մարտի 16-ի առավոտյան հերթական քարաթափումն է գրանցվել ժայռից: Դեպքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ ամիսներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվեց պայթեցման աշխատանք: Henaran.am-ի թղթակցին ԱԻՆ-ի Լոռու մարզային վարչությունից հայտնել են,որ ճանապարհը մաքրելու համար կատարվել են համապատասխան աշխատանքներ այն երթևեկելի պահելու համար: Ժամը […]

Կապանում ինքնասպան է եղել 30-ամյա տղամարդ

Մարտի 14-ի լույս 15-ի գիշերը իր բնակարանի լոգասենյակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ  4 շենքի բնակիչ 30-ամյա Դավիթ Ալեքսանյանը: Նա ապրում էր հոր, մոր, կնոջ եւ երկու երեխաների հետ: Դավիթի որդին մեկ տարեկան է, իսկ աղջիկը` 3-րդ դասարանի աշակերտ : Շրջանառվող լուրերի համաձայն, 30-ամյա տղամարդը անտարբեր չէր թմրանյութերի նկատմամբ: […]

Բանգլադեշում տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը գերազանցել է 140-ը /վիդեո/

Բանգլադեշի Մեգհնա գետի վրա լաստանավի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 142-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ավելի վաղ հայտնում էին 123 զոհերի մասին: Փրկել հնարավոր է եղել 35 մարդու, որոնց իր տախտակամած է վերցրել հակառակ ուղղությամբ շարժվող մեկ այլ լաստանավ: Ինչպես նշել են տեղի ԶԼՄ-ները, եւս 40 մարդ ինքնուրույն է փրկվել: “Շարիատպուր-1” լաստանավը թեքվել է […]

Ուկրաինան շոկի մեջ է. բռնաբարված աղջկան այրել են հայ երիտասարդը եւ նրա ընկերները /վիդեո/

Ուկրաինայի Նիկոլաեւա քաղաքի բնակիչները ցնցված են համաքաղաքացի 18-ամյա Օկսանա Մակարի հետ տեղի ունեցած ողբերգությունից: 3  երիտասարդներ բռնաբարել են աղջկան, ծաղրել, իսկ հետո` հետքերը կորցնելու նպատակով, խեղդել են նրան եւ կենդանի այրել, հաղորդում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Այն, որ աղջիկը ողջ է մնացել, բժիշկները պարզապես հրաշք են համարում: Հանցագործությունը շոկի մեջ է գցել ողջ Ուկրաինան: 3 […]

Մահացած երեխաների ընտանիքները ժամանել են վթարի վայրը /վիդեո/

22 երեխաների հարազատները, որոնք զոհվեցին Շվեյցարիայի Վալե կանտոնի Սյեր քաղաքի մոտ, ժամանել են վթարի վայրը: Վթարի պատճառների հետքննությունը դեռեւս շարունակվում է, տեղեկացնում է “BBC”-ն: Մահացածների դիակները, ինչպես նաեւ տուժած 24 երեխաներից մի քանիսը կուղարկվեն Բելգիա: Տուժածների թվում կան նաեւ ծանր վիճակում գտնվող երեխաներ: Բելգիայում ազգային սուգ է հայտարարված: Շվեյցարիայի եւ Եվրոպական խորհրդարանները հարգել են զոհվածների […]

Հրկիզել է 29-ամյա Աննայի ‘Տոյոտա Քեմրի’-ն

Մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, ‘Իդեալ’ խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող ‘Տոյոտա Քեմրի’ մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական […]

Վրաերթից տուժածը հիվանդանոցում մահացել է, այդպիսով` 2 զոհ

Մարտի 14-ի գիշերը Վանաձորի Աղայան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժել էին 2 անձինք,որոնցից մեկը, Գուրգեն Ջաղացպանյանը,  տեղում մահացել էր,  իսկ Անդրանիկ Շախպազյանը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: վերջինս այսօր առավոտյան գիտակցության չգալով` մահացել է,այս  մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Հիշեցնենք,որ վրաերթը կատարել էր Վանաձորի բնակիչ Տիգրան Միտիչյանը  ‘Ֆոլքսվագեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի