12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի Հոմս քաղաքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել /վիդեո/

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Հոմս քաղաքի շրջակայքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներևի միջեւ բախման արդյունքում ավելի քան 100 մարդ է զոհվել:

“Local Coordinating Committees of Syria” -ի տեղեկություններով` զոհերի թիվը 106 է, այդ թվում` 10 երեխա եւ 3 կին: Սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել, քանի որ  արտասահմանյան լրագողներին թույլ են տալիս աշխատել միայն հատուկ վայրերում:

Հոմս քաղաքում արդեն երկու օր է` չեն աշխատում խանութները, չկա էլեկտրականություն եւ ջուր: Կարմիր Խաչի ներկայացուցիչները նշում են, որ քաղաքին հումանիտար ճգնաժամ է սպառնում:

Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել “Սիրիայի ընկերների”  համաժողովին, որը տեղի կունենա փոտրվարի 24-ին Թունիսում: Այս միավորումը նախկինում պատրաստակամություն էր հայտնել օգնություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը` Բաշար Ալ-Ասադի վարչակարգի  դեմ պայքարելու հարցում:

http://youtu.be/DJDn_G6wWqQ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ