27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը

Իշխանությունը մարդկանց կուրացնում է, եթե մարդիկ ավելի փոքր են, քան իրենց պաշտոնը, հարբեցնում է, եթե ավելի տկար են, քան իրենց պաշտոնը: Ես հավատում եմ, որ դու քո պաշտոնից միշտ բարձր կմնաս: Հովհ. Թումանյան Որդուն` Արեգին գրած նամակից 1921 թ.

Քոչիզի մոռացված մելիքությունն ու Մելիք Փաշայանները

Տողի Մելիք Եգանի հայտնի արձանագրության մեջ Արցախում հիշատակվում է ոչ թե 5, այլ 6 մելիքություն։ Ո՞րն է 6-րդը։ Քոչիզի մելիքությունը` մելիք Փաշայանների իշխող տոհմով։ Պատմական Քոչիզը գտնվում է այժմյան Ծովատեղ և Խերխան գյուղերից ներքև ընկած բլրալանջի վրա, որտեղ պահպանվել են տնատեղեր փոսորակների տեսքով, գերեզմանաքարեր և եկեղեցու ավերակներ։ Ծովատեղ գյուղում պահպանված կիսավեր եկեղեցին հանդիսանում էր այդ […]

Մի տապանաքարի գրություն. Պողոսագոմեր

Առհասարակ գերեզմանոցները հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն ննջեցյալների, այլև շատ հաճախ տարածքի պատմության վերաբերյալ։ Թերևս դա է պատճառը, որ մեր թշնամին 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց ի վեր վերացնում է հայկական գերեզմանոցները։ Եվ ոչ միայն Արցախի, բռնազավթված բոլոր հայկական տարածքներում ձեռագիրն ու պատկերը նույնն է։ Տապանագրերի թեմատիկան էլ տարբեր է լինում, կարոտի, ողբի, խոհափիլիսոփայական, […]

Պատմական Վարարակն․ Ստեփանակերտի իրական անցյալը

Միջնադարում Ստեփանակերտի տարածքում գոյություն են ունեցել Վարարակն, Ներքին շեն, Սողոմոնի շեն, Հին և Նոր Արմենավան, Կրկժան, Փահլուլ կամ Փահլուր (Վարդուտ) հայաբնակ գյուղերը։ Այդ շրջագծի մեջ, քաղաքի հյուսիս արևմտյան կողմում էր գտնվում Վարարակն գյուղը, որը գոյություն է ունեցել մինչև 19-րդ դարի կեսերը: Այս բնակավայրի հիմնադրումը կապվում է Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչագան Բարեպաշտի անվան հետ: Վարարակնի՝ […]

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնում։ Այն համարվում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1868 թվականին և ավարտվել 1887 թվականին, որի մասին հարավային մուտքի վերնամասում պահպանվել է արձանագրություն․ «Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կառուցեալ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդեանց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքիս, որոյ […]

Բնակատեղի ‹‹Գյավուր Ղալա››

Գյավուրկալա (բառացի` անհավատների բերդ), գտնվում է Հայկաջուր գյուղից արևելք, զբաղեցնում է մոտ 3 հա տարածություն: 1950-70 ական թվականներին հնավայրում պեղումներ են կատարել ադրբեջանցի մասնագետները: Ուսումնասիրման աշխատանքների ընթացքում ի հայտ են բերվել եկեղեցու հիմքերը, գերեզմանոց, արձանագիր տապանաքար և այլն: Եկեղեցին բազիլիկ հորինվածքով շինություն է՝ 11,95 x 5,25 մ արտաքին չափերով՝ կառուցված կրաքարով և կրաշախաղախով: Հատակը պատված […]

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ս․ Սարգսի տոնը: Տոնը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ, հռչակվել է նաև Երիտասարդների օրհնության օր: Ժամանակին այս օրվա սովորություններից էր նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին ու սպասել զորավարի ձիու պայտի հետքին: Ում մատուցարանի մեջ այն հայտվեց, այդ տարի կիրականանա նրա երազանքը: Սրանք տոնի ժողովրդական սովորություններն են, սակայն […]

Կաքավավանք

Տեղադրված է Դիզակի դաշտի կենտրոնում մի բլրի վրա: Երբեմնի վանական համալիրից պահպանված եկեղեցին աչքի է ընկնում բնական միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով: Եկեղեցին եռանավ բազիլիկ է 12,8 ×9,8 մետր հատակագծային չափերով: Այստեղ աչքի է ընկնողը , ուրիշ նմանատիպ կառուծվածքներից տարբերվող արևմտյան մուտքն է: Եկեղեցու ճակատային պատերի գորշ քարով իրականցված […]

Եկեղեցի Անապատ ( «Մանդուռ»)

Արձանագրություններով հարուստ այս եկեղեցին նորահայտ է, հայտնաբերվել է 2018 թվականին։ Եկեղեցին գտնվում է Թարթառ գետի աջ ափին, մի այնպիսի վայրում, երբ գետը երեք կողմերից ողողում է արտաքուստ թերակղզու տպավորություն թողնող ոչ մեծ տարածք զբաղեցնող (ընդամենը 200 X 220մ չափերի) բարձրավանդակը, որի հարթ տարածքի վրա տեղակայված է այդ խիստ ուշագրավ հոգևոր կենտրոնը: Այն հեռու է Սարսանգի […]

Կկառուցեն Բիգ Բենին 4 անգամ գերազանցող ժամացույցի աշտարակ. /Տեսանյութ/

Երկար տարիներ շարունակ Բիգ Բենը հիացնում էր հազարավոր մարդկանց, սակայն Դուբայը որոշել է կառուցել նրան 4 անգամ գերազանցող ժամացույցի աշտարակ: CNN-ի փոխանցմամբ՝ աշտարակը ոգեշնչված է թանկարժեք ժամացույցներ ընկերության՝ Franck Muller-ի Aeternitas հավաքածուից: Aeternitas Tower-ը կառուցապատող London Gate-ի և շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող Franck Muller-ի համագործակցության արդյունքում կդառնա աշխարհում բարձրությամբ երկրորդ ժամացույցի աշտարակը (Մեքքայի թագավորական ժամացույցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

Ամենաընթերցված