27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ո՞վ է Գառնու “Քարերի սիմֆոնիան” վերածում Ջուղայի գերեզմանոցի /վիդեո/

Արդեն մեկ ամսից ավել է` բնապահպան-ակտիվիստներն ահազանգում են Գառնու ձորի տարածքում “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտների նկատմամբ վանդալիզմի մասին: Գառնու “Բազալտե երգեհոն” սյունաձև բազալտները, նույն ինքը՝ «Քարերի սինֆոնիան», գտնվում է Կոտայքի մարզում, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում, և համաձայն ՀՀ կառավարության 14.08.2008թ. “ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին” հ. 967-Ն ոորոշմամբ հաստատված […]

Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի` Չակ Նորիսը գերանդիով

Երեւանի նոր տարվա լոգոտիպը։ Սիրուն ա երեւի, բայց անելուց գոնե պետք ա մտածել, որ քրիստոնեական սիմվոլիկայում փողով հրեշտակը Ահեղ Դատաստանի հետ ա կապնվում։ Ոնց որ մարտի ութի լոգոտիպը լինի Չակ Նորիսը գերանդիով: Ձեւակերպումը Սամվել Մարտիրսյանինն է:

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի եկող շաբաթ

Անվանի երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը եկող շաբաթ կբերեն Հայաստան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը: Վերջինս չի կարող դեռ կոնկրետ օր նշել, դա կախված է Լոս Անջելեսում կազմակերպվելիք հոգեհանգստյան արարողության հետ: “Գործող կարգի համաձայն, արդեն եկող շաբաթ լրանում է ժամկետները, եւ պետք է տիկին Ֆլորայի աճյունը հանձնվի հարազատներին: Դրանից […]

Հոգևորականները` ”Հայկական հացի” դեմ

Որոշ հոգևորականներ արգելում են ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի ”Հայկական հացը” ֆիլմի ցուցադրումը: Այս մասին ռեժիսորը այսօր հայտարարեց ասուլիսին: Ֆիլմը պատմում է այն քարի մասին, որը Հայաստանից Վրաստանով տարվում է Մոսկվա` հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար: Ռեժիսորի խոսքով` քարն այստեղ խորհրդանշում է հացը: Ֆիլմում էրոտիկ կամ հակահայկական տեսարաններ չկան: Սակայն ինչպես նշեց Գասպարյանը,”Հայկական հացը” ներկայացված է […]

Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը ոչ մեկին չի խնդրել. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեդափոխեն Հայաստան։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով թերթը երեկ զրուցել է Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ։  –Մենք տեղեկություններ […]

Դպրոցականները մասնակցել են Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություներ։ Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի  հիշատակը։ Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ […]

Մարտիրոս Սարյանի կտավը վաճառվել է “Sotheby’s” աճուրդում

Լոնդոնի “Sotheby’s” հեղինակավոր աճուրդի տանը 1 մլն դոլարով վաճառվել է Մարտիրոս Սարյանի “Պոետ. Արագածի լանջերին” վաղ շրջանի բնապատկերը:  “РИА Новости”-ի հաղորդմամբ` սա ռեկորդային գումար է անվանի նկարչի աշխատանքների համար: Աճուրդի տանը վաճառվել է նաեւ մեկ այլ հայ նկարչի` Դմիտրի Նալբանդյանի “Երիցուկներ” կտավը: Անհայտ գնորդն այն գնել է 286,6 հազար դոլարով:

Գործարարները աջակցել են անվանի երգչուհու աճյունը Հայաստան տեղափոխելուն.Ժողովուրդ

 “Ժողովուրդ”–ի աղբյուրների փոխանցմամբ՝ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան։ ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. “Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ ասելով որ գումարի անհրաժեշտություն կա։ Ծառուկյանն […]

“ВИА Гра”-ն կդադարի գոյություն ունենալ /վիդեո/

“ВИА Гра” խումբը պաշտոնապես կդադարի գոյություն ունենալ: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն  որոշել է ցրել ռուսական շոու բիզնեսի ամենահաջողված եւ ամենահմայիչ խմբերից մեկը, որը գործում էր 13 տարի: Խումբը հայտնի էր ոչ միայն անընդհատ փոփոխվող հմայիչ երգչուհիներով, այլ նաեւ նրանց ուղեկցող սկանդալներով:  Մելաձեն հայտարարել է, որ խումբը կդադարի գոյություն ունենալ: Նա խոստովանել է, որ նախագիծն  արդեն […]

Այսօր ընկերների օրն է

Այսօր ԱՄՆ-ում նշվում է ընկերների կամ այլ կերպ ասած` Ընկերներ ձեռք բերելու և մարդկանց վրա ազդեցություն գործելու օրը: Տոնը նշվում է հենց այս օրը`  նոյեմբերի 24-ին, քանի  որ այսօր հայտնի գրող Դեյլ Կարնեգիի ծննդյան օրն է: Գրողը  ‘Ինչպես ընկերներ ձեռք բերել և ազդեցություն գործել մարդկանց վրա’ գրքի հեղինակն է: Կարնեգին շատ աղքատ է եղել, սակայն նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված