27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երկու քարի արանքում: Ով է թելադրում երիտասարդ մոլորված իշխանությանը. Հրապարակ

Երկու իրարամերժ մոտեցումների արանքում մոլորվել է մեր երիտասարդ իշխանությունը։ Մի կողմից նրան մեղադրում են վճռականության պակասի, «բռնել-բաց թողնելու», ոչ բոլորին կուլակաթափ անելու, ոչ բոլոր նախկիններից ազատվելու եւ առհասարակ՝ մեղմ պահվածքի մեջ։ Մյուս կողմից՝ նրանից պահանջում են հումանիզմ, դեմոկրատիա, մեծահոգություն, անցյալի էջը փակելու, բարիկադները քանդելու եւ նախկին պրոֆեսիոնալ կադրերին օգտագործելու վճռականություն։ Իսկ «հակահեղափոխականները» հանդիմանում են Նիկոլ […]

Համերաշխության ձեռք ու ապտակ Ստեփանակերտից

Գաղտնիք չէ, որ ՀՀ 2-րդ նախագահ ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, զուտ իրավական գործընթացից բացի նախ եւ առաջ հստակ քաղաքական ենթատեքստ ունի: Այն վարչապետ Փաշինյանի համար, մեղմ ասած , սկզբունքային հարց է: Օրվա երկրորդ կեսին տարածվեց Արցախի Հանրապետության գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի  եւ Արկադի Ղուկասյանի նամակն՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: […]

Խաղամոլության էպիդեմիան եւ Փաշինյանը

Փաշինյանը ժամանակին նախկիններին քննադատելուց նշում էր, որ խաղերի բիզնեսը մեր երկրի տնտեսության մեջ հսկայական չափաբաժին ունի, և որ դա ուղղակի աննորմալ երևույթ է: Իհարկե, դա աննորմալ երևույթ է, բայց պարզվում է, որ խաղերի բիզնեսի չափաբաժինը մեր ՀՆԱ-ի մեջ վերջին մեկ տարում ոչ միայն չի նվազել, այլ մի բան էլ աճել է, ու կազմում է արդեն […]

Մարդիկ հիմար չեն ու անվերջ չեն հավատա այն զառանցանքին, որ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը իրենց ազատություն է շնորհել

Նախարարներից մեկին լրագրողուհին հարց էր տալիս, թե ինչու՞ է իրենց մարզպետներից մեկը իր մոտիկներին ու բարեկամներին գործի ընդունում, չէ՞ որ դա փաստացի նախկին ռեժիմի գործելաոճի կրկնությունն է, որին ի պատասխան նախարարը հայտարարում է, որ նախկին ռեժիմի հետ զուգահեռներ անցկացնելը սխալ է, քանի որ հիմա մարդկանց (կապ չունի բարեկամ է, թե ոչ) աշխատանքի են ընդունում հաշվի […]

Ով ում վրա է գործ կարում, ով ում վրա է թիմակիցներին մոբիլիզացնում. դատաիրավական համակարգի կոլապսի ծանր հետեւանքները

Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող  գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։ Խնդիրն այստեղ ամենեւին անհատների մեջ չէ: Խնդիրը կառույցների եւ համակարգերի նկատմամբ անվստահության, […]

Փոթորիկ Փաշինյանի «պապական բոստանում». Իրավունք

Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր… «Չնայած, այս պատմությանը կարելի […]

Ահազանգ. նոր Հայաստանում նոր արտոնյալներ եւ սեփականատերեր/լուսանկարներ/

Henaran.am-ի խմբագրությունը քաղաքացի Կարեն Գրիգորյանից նամակ է ստացել, որով քաղաքացին ահազանգում է, որ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին փոխանցել է նաև շինարարության լուսանկարներ։ Նամակում մասնավորապես ասվում է. «Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ […]

Մի ճկվիր, տղամարդ եղիր: Փաշինյանին սխալ ենք հասկացել. Ժամանակ

Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր: Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված