28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ. նոր Հայաստանում նոր արտոնյալներ եւ սեփականատերեր/լուսանկարներ/

Henaran.am-ի խմբագրությունը քաղաքացի Կարեն Գրիգորյանից նամակ է ստացել, որով քաղաքացին ահազանգում է, որ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին փոխանցել է նաև շինարարության լուսանկարներ։

Նամակում մասնավորապես ասվում է.

«Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ խոսակցությունների պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն:

Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց և որևէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել: Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է:

Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով՝ թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել:

Փաստերը համադրելով՝ կարելի է այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները:

Ինչպես ասում են կրկեսը շարունակվում է: Առայժմ այսքանը»:

Նկատենք, որ Արթուր Ավագյանը հաստատել է տեղեկությունը. «Կառուցում է ընկերությունը, որի հիմնադիրն եմ ես։ Իրականությանը չի համապատասխանում, որ նախկինում ապամոնտաժվել է։ Հողը, որի վրա գտնվում է սրճարանը  սեփականության իրավունքով պատկանում է մի անձի, որից ես վարձակալել եմ եւ ներդրում եմ արել։ Ուղղակի անբարեկարգ վիճակ է եղել, ես բարեկարգել եմ։ Սեզոնային է, սեզոնից առաջ արդիականացման աշխատանքներ ենք արել»,-Հրապարակին ասել է ՔՈ կուսակցության առաջնորդը, յավելելով, թե տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրրյանի որդուց։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հայտարարելով, թե պետք է դադարեցվի ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները՝ նշելով, որ վերջինս ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի։

ՔՈ-ն հանդես է եկել ԱԱԾ տնօրեն ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ մեղադրելով վերջինիս պետական ռեսուրսները նեղ անձնական շահի օգտագործման մեջ:

Մամուլում պնդումներ կան, թե Քաղաքացու որոշում կուսակցության հիմնադիրների մեծ մասը հայտնի են որպես Մաշտոցի պուրակի ակցիաների ակտիվիստներ։

1556735269_3_1 1556735301_1 1556735320_4 1556735341_8 1556735361_10 1556735234_2_1

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ