05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համերաշխության ձեռք ու ապտակ Ստեփանակերտից

Գաղտնիք չէ, որ ՀՀ 2-րդ նախագահ ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, զուտ իրավական գործընթացից բացի նախ եւ առաջ հստակ քաղաքական ենթատեքստ ունի: Այն վարչապետ Փաշինյանի համար, մեղմ ասած , սկզբունքային հարց է:

Օրվա երկրորդ կեսին տարածվեց Արցախի Հանրապետության գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի  եւ Արկադի Ղուկասյանի նամակն՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Նամակում նախագահները, մայիսի  9-ին ընդառաջ,ն նախագահները խնդրում էին գլխավոր դատախազին փոխել Արցախի առաջին նախագահի խափանման միջոց կալանավորումը: 

Դատախազության պատասխանը չուշացավ: Ասացին, որ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: Դատախազության պատասխանը թերեւս իրավական տիրույթում է եւ այդ տիրույթում էլ պետք է լիներ, բայց բոլորի համար ակնհայտ է այն, որ թեեւ նամակը ֆորմալ առումով ուղղված էր ՀՀ գլխավոր դատախազին, սակայն նամակում պարունակող ուղերձի հասցեատերը իրականում ՀՀ քաղաքական իշխանությունն է:

«Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։

Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»,-նշում են նախագահներ Սահակյանն ու Ղուկասյանը:

Ստեփանակերտը, փաստորեն այս քայլով Երեւանին համերաշխության ու միասնականության ձեռք է մեկնում, մի բան, որ չափազանց կարեւոր է ՀՀ-Արցախ հարաբերությունների տեսանկյունից, հարաբերություններ, որոնք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո այնքան էլ միանշանակ չեն:

Տարբեր հարցերում Հայաստանի ու Արցախի քաղաքական էլիտաների տարբեր մոտեցումներ ունեն եւ մոտեցումների այդ տարբերությունը քանիցս դրսեւորվել է: Ստեփանակերտ-Երեւան ոչ այնքան հեշտ հարաբերությունների վկայությունը Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ու Հայաստանի վարչապետի միջեւ ոչ հեռավոր անցյալում առաջացած լարվածությունն էր, հրապարակային հայտարարությունները ու այդ լարվածության արդյունքում նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում տեղի ունեցած փոփոխությունները:

Քոչարյանի գործը երկու էլիտաների մոտեցումների տարբերության եւս մի դրսեւորման առիթ է: Եվ այն, որ Եռատոնին ընդառաջ Ստեփանակերտն այսպիս քայլ է անում, ամենեւին պատահական չէ: Այնտեղ հասկանում են, «վերելակային» խաղաղությունը չափազանց փխրուն է, որ չավարտված պատերազմի վիճակում գտնվող երկրի համար համախմբվածությունն ու միասնականությունն օրվա հրամայական է:

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ մայիսի 9-ն Արցախում կլինի նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որին մերժելով Փաշինյանն եկավ իշխանության, իսկ մայիսի 7-ից Ստեփանակերտում Դաշնակցությունն անցկացնում է Հայաստան-Արցախ ֆորումը:   

Մյուս կողմից սակայն, այս նամակը կարելի է համարել քաղաքական ապտակ Հայաստանի նոր իշխանություններին ու Փաշինյանին, որի պաշտոնավարման մեկ տարին նշանավորվեց Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկումով ու ազատամարտի ձեռքբերումներն արժեզրկելու քայլերով: Հիշենք թեկուզ կարկառուն իմքայլական Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարությունը, որով նա «հեղափոխությունը» վեր դասեց Արցախյան ազատամարտից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ