04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկու քարի արանքում: Ով է թելադրում երիտասարդ մոլորված իշխանությանը. Հրապարակ

Երկու իրարամերժ մոտեցումների արանքում մոլորվել է մեր երիտասարդ իշխանությունը։ Մի կողմից նրան մեղադրում են վճռականության պակասի, «բռնել-բաց թողնելու», ոչ բոլորին կուլակաթափ անելու, ոչ բոլոր նախկիններից ազատվելու եւ առհասարակ՝ մեղմ պահվածքի մեջ։

Մյուս կողմից՝ նրանից պահանջում են հումանիզմ, դեմոկրատիա, մեծահոգություն, անցյալի էջը փակելու, բարիկադները քանդելու եւ նախկին պրոֆեսիոնալ կադրերին օգտագործելու վճռականություն։

Իսկ «հակահեղափոխականները» հանդիմանում են Նիկոլ Փաշինյանին՝ «դու միայն սպիտակների վարչապետը չես, դու նաեւ մեր վարչապետն ես, բավական է հանրությունը բաժանես օտարների եւ յուրայինների։

Բայց այս ամենի կիզակետում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցն է, որը փակուղի է մտել։ Մի կողմից երեւութական հանրային պահանջ կա Քոչարյանին ցմահ դատապարտելու, եւ այստեղ իրավական ոչ մի փաստարկ չի աշխատում՝ ուղղակի իշխանությունից պահանջում են Քոչարյանին կալանքի տակ պահել եւ դատել՝ կարեւոր չէ, թե ինչի համար։

Նման պահանջ անգամ երբեմն մտավորական շրջանակներից է հնչում։

Մյուս կողմից իրավական փաստարկների սղությունն է եւ հանրության կողմից հարգված պետական այրերի, մտավորականների պահանջը՝ բաց թողնել երկրի նախկին նախագահին, քանզի դրանով վատ նախադեպ է ձեւավորվում եւ անհարգալից վերաբերմունք պետության խորհրդանիշների նկատմամբ։ Երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջարկով հանդես եկան Արցախի ներկա եւ նախկին նախագահները։ Դրանից առաջ հայտնի էր մի շարք պետությունների ղեկավարների, հայտնի գործիչների վերաբերմունքը՝ Պուտին, Նազարբաեւ եւ այլն։

Բայց գետնից ծխուկներ հավաքող, Ռադիոյի պատը սվաղող վարչապետը ոչ թե մտավորականների եւ պետական այրերի, այլ լյումպենի պահանջներով է առաջնորդվում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ