26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունը ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու. Հրապարակ

Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, […]

Պահանջում են նախարարի հրաժարականը: Փաշինյանն իր ոճի մեջ է. Ժողովուրդ

Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են: Կուլմինացիան վրա հասավ, երբ ԿԳՄՍ […]

Խաչատուր Սուքիասյանի ռեինկարնացիան՝ որպես թիվ մեկ օլիգարխ․ Գոլոս Արմենիի

«Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը մեզ վերադարձնում է դեպի նախորդ դարի 90-ականներ կամ ինչպես ոմանք են ձևակերպում՝ Վանո Սիրադեղյանի ժամանակներ։ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆ, ինչպես հայտնի է, «մեր դեմ խաղ չկա»-ն էր, «բեսպրեդելը», մարդկանց ոստիկանության 6–րդ վարչությունում ահաբեկելը, քաղաքական սպանություններ կազմակերպելը, կառավարման դիլետանտիզմը և թայֆայականությունը։ Հիմա մենք արագ քայլերով գնում ենք դեպի […]

Ինչո՞ւ է պաշտպանյալը «լայվ» մտնում ու համոզում, որ ինքը դավադրություն չի անում Արցախի դեմ: Վախի մեծ աչքերը

Պաշտպանյալը դարձյալ խճճված է և ստիպված է հերքել ինքն իրեն ու նաև խաբել՝ ակամայից մատնելով սեփական վախերն ու ծրագրերը։ Մի քանի դիտարկում Արցախի թեմայով՝ նրա երեկվա ասածների մասով։ «Բանակցային գործընթացում կա հետաքրքիր դինամիկա»։ Փաստորեն, կա բանակցություն, ընդ որում՝ դինամիկ։ Բայց չէ՞ որ սկզբում հայտարարվել էր, թե այդ հարցով բանակցություն չի վարվելու, քանզի ինքը չի ներկայացնում […]

Ցավոք: Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի խոսվում է, թե ինչ ճոխությունների մեջ է ապրում հեղափոխական նախկին անկաշառ էլիտան

Իշխանական նեղ խմբի՝ օր օրի էլիտարացող կյանքը սահուն դառնում է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իշխանությունը չի պատկերացնում դրա տարածվածության չափը, մասշտաբները։ Ժանրի կանոնների համաձայն՝ օբյեկտիվ փաստերին, օբյեկտիվ իրականությանը գումարվում են լեգենդները՝ կիսաիրական և ուռճացված կամ լրիվ հորինված։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Մեխանիզմը միացված է, ու ամեն անկյունում՝ Հյուսիսային պողոտայից մինչև Մեղրի այսօր խոսվում է, թե […]

Ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ հայտնվում շքեղության շուրջ սկանդալների մեջ:ՀՀ վարչապետն ու Գերմանիայի կանցլերը. Antifake

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ջանք չի խնայում ցույց տալու, որ շարունակում է մնալ «ժողովրդի մի մասնիկը»։ Վերջինս իր ընտանիքի հետ պարբերաբար ներկայանում է տարբեր հրապարակային միջոցառումների, քաղաքացու հետ պարում է հրապարակում, խորոված է անում փողոցում։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման սկզբից փորձում է ներկայանալ նաև որպես «ժամանակակից եվրոպական համեստ» առաջնորդ՝ համապատասխան ցուցադրական քայլերով։ Եվրոպական […]

Նահանջ 5 քայլով. ԿԲ նախագահը շտապում էր. 168 Ժամ

Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց Համաշխարհային բանկի գործարարության դյուրինության վերաբերյալ զեկույցում Հայաստանի դիրքերի թուլացման հարցը, Կենտրոնական բանկի նախագահը շտապեց հայտարարել, որ ցուցանիշները խնդրահարույց են, և իրենք որոշակի անճշտություններ են արձանագրել։ «Հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք»,- ասել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա այս հայտարարությունն այնպիսի ոգևորությամբ ընդունեց […]

Նիկոլը՝ բնակարանային գող. հաղորդում հանցագործության մասին

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս Սերժ Սարգսյանի հետ կապված ամեն ինչ։ Սահմանադրությունը, ռեյտինգային ընտրակարգը, կաբինետը, նաև՝ առանձնատունը։ Ի դեպ, առանձնատան հետ կապված հանցագործություն է տեղի ունեցել։ Փաշինյանն ուզում էր հերքել, իր իսկ ձևակերպմամբ, տան մասին բամբասանքները, բայց հաստատեց լուրերն այն մասին, որ բյուջեի հաշվին սեփական կայֆերն է ապահովում։ Տվյալ դեպքում՝ բնակարանային հարցերն է լուծում։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի