14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հանրահավաք և երթ ընդդեմ կորոնավիրուսի. Երեք մեջբերում, որը մատնում է իշխանության անլրջությունը

Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Թ. Գեբրեիսուս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ. «Դատելով զարգացումներից, Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները գործեն ագրեսիվ, նրանք կկարողանան դիմակայել։ Կան մի քանի կենսական հարցեր, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է իրեն տա. Դուք պատրա՞ստ […]

Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։ […]

Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Բաքվից պատվիրված հակահայկական զառանցանքներին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են պոպուլիզմով և դեմագոգիայով, որի հասցեատերը ներքին լսարանն է ու բարձիթողի են արել արտաքին քաղաքական վտանգները, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որ մաքսիմալ դրանից օգտվի… Այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հակահայկական նյութեր են հրապարակվել ռուսաստանյան և ռուսալեզու բավական հայտնի Lenta.ru, bbc .com, Gazeta.ru […]

Փաշինյանն արդեն այսօր հանգիստ կարող է կտրել ձեռքերն էլ, ոտքերն էլ, վերջում էլ՝ լեզուն

Այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա։ Ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք անգամ թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»,-փետրվարի 25-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ընտրություններն ընտրատեղամասում չեն կեղծվում։ Գրանցվում են կեղծիքներ, բայց սովորաբար քիչ, անգամ չնչին ազդեցություն չեն ունենում […]

Նոկդաուն

Երեկ` փետրվարի 25-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ: Մի կողմ դնենք ներկայացված մեղադրանքների անհեթեթությունը և անդրադառնանք դատավարության շուրջը ծավալվող իրադարձություններին: Դատարանի դիմաց մարդկանց հոծ բազմությունը սկսեց հավաքվել նիստից երկու ժամ շուտ: Նույնիսկ շատ վատ եղանակային պայմանները հետ չպահեցին ՀՀ 3-րդ նախագահ […]

Պարեն եւ աղքատություն. թվեր, որ իշխանությունը չի նկատի

Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Նիկոլ Փաշինյանի փողերը. հեղափոխական ճամպրուկներ. 7or.am

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը խոշոր գործարարների է հանդիպել և նրանք իրեն ասել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26։ Նիկոլը չասաց, թե ովքեր են իրեն նման բան ասել, ինչքան փող են տարել։ Նրա այդ հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, բայց փոխարենը ահագին շոու է ապահովվել։ Նիկոլն այդ պատմությունը պատմում էր ցույց տալու […]

Անիմաստ ծախսերի թոփ-տասնյակը

Վարչապետ Փաշինյանն առաջնորդվում է «բյուջեն իմն է» տրամաբանությամբ, և ձևավորված միանձնյա որոշումների մթնոլորտում կատարվում են խոշոր ծախսեր, որոնց արդյունավետությունը միայն իրեն է հասկանալի։ Իրականում դրանք բավականին կասկածելի արդյունավետութամբ ծախսեր են, որոնք հաճախ պարզապես փոշիացնում են պետական բյուջեի միջոցները։ Ներկայացնում ենք կառավարության անիմաստ ծախսերի և վատնումների թոփ-տասնյակը՝ գիտակցելով, որ այն հարաճուն կերպով փոփոխվելու է։ Գյումրու մաքսատան […]

Որքա՞ն արժի «քֆուրը» Հայաստանում կամ քաղաքացիները վճարում են հարկեր՝ «քֆուր ուտելու» համա՞ր

Yerkir.am-ը գրում է. Նախորդ տարիներին տարբեր գերատեսչություններում, նախագահական կամ կառավարության աշխատակազմերում կային մամուլի ծառայություններ։ Դրանք փոքր բաժիններ էին, որտեղ մամուլի խոսնակը հիմնականում զանգվածային լրատվամիջոցների և գերատեսչության ղեկավարի միջև կապող օղակ էր։ Այդուհանդերձ, նախկին իշխանության օրոք ստեղծվեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն սկզբից գործում էր նախագահի աշխատակազմի շրջանակներում, 2018 թ. իրադարձություններից հետո՝ այն անցավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի