26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Եթե անկեղծ լինենք՝ ամեն ինչ իրո՞ք լավ է, «սքանչելի մարքիզա». Հրապարակ

Որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտարարեն, որ ամեն ինչ լավ է, «սքանչելի մարքիզա»՝ մենք հոյակապ հարաբերություններ ունենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, փաստերն ու պարզ դիտարկումներն այլ բան են ասում։ Ոչ մի գործընկեր հանգիստ չի վերաբերվի այն հանգամանքին, որ երկրի վարչապետն ապրիլյան պատերազմի մեղավոր է համարում իրեն եւ այդ մասին բաց խոսում իր […]

Փաշինյանը վաճառքի հանեց հեղափոխությունը. 168 Ժամ

Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ սկսված իշխանական քարոզարշավը հերթական անգամ ու առավել ցայտուն կերպով բացահայտեց մի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը։ Վաճառում է այդ նույն հեղափոխությունն իրականացրած հասարակությանը։ Վաճառում է՝ հեղափոխության անվան տակ հեղափոխության իրական նպատակների տապալման պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում […]

Հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով բոլորին դրդելով անկարգությունների՝ Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։ […]

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է. Հրապարակ

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է։ Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։ Հընթացս իշխանությունը […]

Երկրի ֆինանսական կայունությունը`սպառնալիքի տակ: Ժամկետանց վարկերն ավելացել են. 168 Ժամ

նայած Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է, այնուհանդերձ դա չի նշանակում, թե նվազել են նաև ժամկետանց վարկերը։ Բանկերի ժամկետանց վարկերն անցած տարի ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են։ Եվ ոչ միայն՝ ժամկետանց վարկերը. կտրուկ աճել են առևտրային բանկերի հատկապես երկարաձգված վարկերը։ Իսկ դա պակաս կարևոր […]

Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ

Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.  ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել […]

Եթե հանրաքվեն տապալվի, ինչ սցենար գործի կդրվի. 168 Ժամ

Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, […]

Ինչպես դառնալ Նիկոլի սրտի պաշտոնյան. 7or.am /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանը գրավել։ Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը նախորդ իշխանության օրոք է ձևավորվել, որ այս դատարանը մշտապես դակել է ընտրակեղծիքների արդյունքները, և որ այդ մարմնի կազմը փոխելը ժողովրդի պահանջն է։ Բայց սրանք բոլորն էլ դատարկ հիմնավորումներ են։ «Ժողովրդի» վարչապետն անկեղծ պետք է լիներ ու հայտարարեր, որ ինքը ՍԴ-ն ուզում […]

Սերժ Սարգսյանը ճիշտ էր: ԲՀԿ-ականները փախել էին դահլիճից. Հայելի

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի […]

Դասական ավիաընկերությունները դուրս կգան: Հայկական ավիաշուկան կազմաքանդվում է. 168 Ժամ

Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է: Թերթի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի