17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միշտ չէ, որ ցանցառությունը տեղին է: Դուք Մյունխենից հետո Փաշինյանին մենակ թողեցիք

Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։

Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան, որից ողջ հասարակությունը շոկի մեջ է, որից կոնկրետ ընտանիքներ ողբերգության մեջ են։ Երկրի երկրորդ դեմքը, բարձրաստիճան պաշտոնյաները մի օր պիտի՞ հասկանան, որ միշտ չէ, որ կարելի է հումոր անել։

Միշտ չէ, որ ցանցառությունը տեղին է։ Մյունխենից հետո կա ծանր նստվածք, բանակցությունները ձախողման եզրին են, հակառակորդը պատրաստվում է պատերազմի, բանակում ունենք զոհերի կտրուկ աճ, Ստեփանակերտում կայանում է կարևոր նիստ և ահա՝ ուրախ, զվարթ մեր բարձրաստիճան էլիտան։ Սա իրավիճակային անադեկվատության ցուցանիշ է։ Դուք իրո՞ք չեք հասկանում, որ հասարակությունը ձեզնից ուրիշ բան է ակնկալում։

Բայց կա նաև այլ կարևոր պահ։ Երկրի գործող վարչապետը, ձեր թիմի ղեկավարը, իմ նշած թեմաներով ելույթ է ունեցել, արել ձևակերպումներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուսները՝ քննարկման առարկա, և դուք, փոխանակ մտնեք նրա շեշտադրումների տրամաբանության մեջ, զարգացնեք թեման, զբաղված եք հրապարակային մանկապարտեզությամբ։ Դուք Մյունխենից հետո նրան մենակ թողեցիք ուժեղ քննադատության ալիքի առաջ, մի քանի օր չկայիք,  հիմա էլ Ստեփանակերտում, դժվար է ասել՝ միտումնավոր, թե ոչ, տարանջատվում եք, չեք մտնում նրա օրակարգի մեջ։

Շատերն կցանկանային  մտածել, որ այս ամենն արվում է միտումնավոր, քանի որ իշխանության ներսում վերջապես ձևավորվում են բևեռներ, որոնք անհրաժեշտության դեպքում կբալանսավորեին քաղաքական դաշտը և կփրկեին մեզ ներկայիս մոնոպոլ վիճակի հնարավոր հետևանքներից։

Սակայն այս ենթադրությունն այդպես էլ հաստատում չի ստանում, այնպես որ չի բացառվում, որ սրանք ընդամենը սեփական դերի և պաշտոնի կարևորության՝ այդպես էլ չհասունացող ընկալման դրսևորումներ են։ Ստեփանակերտից հրապարակած լուսանկարը իսկապես խոսուն է, առաջին հերթին՝ իր անլրջությամբ, բայց դրա տակ խորքային ողբերգություն կա։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ