14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ

Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.  ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել […]

Եթե հանրաքվեն տապալվի, ինչ սցենար գործի կդրվի. 168 Ժամ

Իշխանությունն արդեն սկսել է ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել դրա մեկնարկն ազդարարող գրառումներով ու լայվերով։ Այդ, ինչպես և այլ հարակից քարոզիչների տեքստերում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ սա ոչ այնքան սահմանադրության կոնկրետ հոդվածը փոխելու վերաբերյալ հանրաքվե է, որքան հեղափոխության երկրորդ արարը, […]

Ինչպես դառնալ Նիկոլի սրտի պաշտոնյան. 7or.am /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանն ուզում է Սահմանադրական դատարանը գրավել։ Հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանի այս կազմը նախորդ իշխանության օրոք է ձևավորվել, որ այս դատարանը մշտապես դակել է ընտրակեղծիքների արդյունքները, և որ այդ մարմնի կազմը փոխելը ժողովրդի պահանջն է։ Բայց սրանք բոլորն էլ դատարկ հիմնավորումներ են։ «Ժողովրդի» վարչապետն անկեղծ պետք է լիներ ու հայտարարեր, որ ինքը ՍԴ-ն ուզում […]

Սերժ Սարգսյանը ճիշտ էր: ԲՀԿ-ականները փախել էին դահլիճից. Հայելի

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի […]

Դասական ավիաընկերությունները դուրս կգան: Հայկական ավիաշուկան կազմաքանդվում է. 168 Ժամ

Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է: Թերթի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով […]

Մեր երկիրը վերածվում է վատ կրկեսի. Հրապարակ

Մեր երկիրը կամաց–կամաց վերածվում է չստացված տրյուկներով կրկեսային ներկայացման թատերաբեմի, որտեղ փորձերը հենց ներկայացման ժամանակ են արվում, այլ ոչ թե նախապես։ Եվ ողջ դահլիճը քահ-քահ ծիծաղում է անփորձ դերասանների, ծանրաձողը ոտքին գցող մարզիկների ու կենդանիների լեզուն չհասկացող գազաններ վարժեցնողների վրա։ Քանի անգամ կարելի է մտնել նույն գետը կամ անզոր փորձեր անել՝ 7 պաշտոնյայից ազատվելու նպատակով, […]

Փաշինյանը փողն ուզում է ամբողջությամբ իր ձեռքը վերցնել և «օրինականացնել» թալանն ու օլիգարխիկ իշխանությունը

Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում գրավել Սահմանադրական դատարանը Հարցի պատասխանը գրված է Սահմանադրության մեջ։ Սահմանադրության 169–րդ հոդվածում նշված են այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել ՍԴ։ Մայր օրենքը կոնկրետ դեպքերի համար կոնկրետ դիմող կողմ է սահմանել։ Նշված հոդվածի 8–րդ կետի համաձայն՝ ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել […]

Մի քանի աթոռի վրա իր մանկլավիկներին դնելու համար արժեզրկեց ժողովրդավարության ևս մի գործիք՝ հանրաքվեն

37 թվի դեպք. դպրոցի ուսմասվարը ուզում է տնօրեն դառնալ, բասնակրություն է գրում, թե տնօրենը հակահեղափոխական խմբակ է բացել, տանում տնօրենով ու մի քանի դասատուներով գնդակահարում են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՍԴ դատարանը զավթելու համար բանսարկություններով քրեական գործեր սարքեց ՍԴ նախագահի դեմ, բայց չստացվեց, 37 թիվ չի, փաստաբան ունենալու իրավունք ու միջազգային կառույցների անդմակցություն կա, չես կարող […]

Այն, ինչ լսեց երեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, բավարար է արտագաղթելու համար: Հանրքվե`թշնամանքի քարոզ, պառակտում, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառում

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։ Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։ Ոտքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի